Նորություններ

Ուսումնառության 100-րդ օրը

Ինչպես գիտեք «Օհանյան» կրթահամալիրում 1-ին դասարանցիները ուսումնառության 100-րդ օրը նշում են զվարճալի կերպարանափոխություններով ու խաղերով: Այս տարին ևս բացառություն չէր։
Մեր «100 -ամյա» սաները ծերունիների կերպարում լինում են ողջ օրվա ընթացքում, դասերի ժամանակ նույնպես։ Երբ արվեստի ուսուցչուհին հետաքրքրվել է, թե Աշոտն ինչու չի նկարում, վերջինս արդարացել է, թե «Մեծացել եմ, ձեռքս դողում է, մատիտ չեմ կարողանում բռնել»