Նորություններ

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում

«Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում

ԱրդենՀպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate-IB) «Դիպլոմա» ծրագիր (Diploma Programme-DP): Այսպիսով, «Օհանյանը» կրթահամալիրը Հայաստանում եզակի միջազգային դպրոցներից է, որն առաջարկում է IB կրթական ծրագրերի շարունակական շղթան՝ արդեն իսկ լիազորված լինելով նաև նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (PYP)։

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը նախատեսված է 16-ից 19 տարեկան աշակերտների համար։ Ծրագիրը ձևավորված է այնպես, որպեսզի ապահովվի խորացված գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ միաժամանակ խրախուսելով միջմշակութային ըմբռնում, միջազգային մտածողության զարգացում, պատասխանատվության զգացում, համայնքային ներգրավվածություն և այլն։ Այն զարգացնում է աշակերտի քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները, ինչն առանցքային է հաջողակ ապագա առաջնորդների ձևավորման նպատակով։ Ծրագիրն օգնում է ձևավորել ինքնուրույն, վստահ և նախաձեռնող երիտասարդներ։

Միջազգային բակալավրիատի դիպլոմը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Եվրոպայում և այլուր։ Շատ համալսարաններ ոչ միայն ընդունում են, այլ նաև լրացուցիչ միավորներ են տրամադրում DP առարկաների համար։ IB սովորողներն առավել մրցունակ են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային կրթական և մասնագիտական դաշտում։

Լիազորումը շնորհվել է ՄԲ կազմակերպության կողմից՝ խիստ և բազմաշերտ գնահատման գործընթացից հետո, որի ընթացքում գնահատվել են դպրոցի ուսումնական միջավայրը և ենթակառուցվածքները, ուսուցիչների պատրաստվածությունը, կրթական ծրագրեը, տրամադրվող ծառայությունները և կրթական միջավայրի համապատասխանությունը միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ։

Այս ձեռքբերումը կրթահամալիրի համար բացում է նոր հորիզոններ՝ նպաստելու ժամանակակից մտածողություն ունեցող, նախաձեռնող և պատասխանատու սերնդի՝ ապագա առաջնորդների ձևավորմանը։

Marsbahis casibom casibom betcio jojobet ultrabet betsmove jojobet holiganbet elexbet milanobet pusulabet artemisbet artemisbet zirvebet zirvebet zirvebet pusulabet vaycasino Tipobet holiganbet galabet jojobet imajbet casibom jojobet marsbahis betsmove giriş pashagaming timebet jojobet holiganbet holiganbet marsbahis ultrabet betcio jojobet marsbahis casibom casibom casibom marsbahis marsbahis betcio betcio casibom casibom marsbahis marsbahis casibom giriş jojobet betebet betra giriş