Տարրական/նախադպրոցական ծրագիր

«Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես հավաստագրված է որպես Միջազգային բակալավրիատի (IB) աշխարհի դպրոց՝ նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (Primary Years Programme, PYP)։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է կրթահամալիրի հաստատակամ նվիրվածության մասին՝ ապահովելու համաշխարհային մակարդակի կրթություն, որը խթանում է հետազոտահեն ուսուցում, միջմշակութային մտածողության և սովորողների համակողմանի զարգացում։

Միջազգային բակալավրիատը ճանաչված է ողջ աշխարհում իր խիստ ակադեմիական չափանիշներով, որոնք շեշտադրում են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անհատական աճը։ PYP ծրագիրը նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց մտավոր, հուզական և սոցիալական կարողությունները՝ ձեւավորելով ողջ կյանքի ընթացքում սովորելու ունակությամբ օժտված, ակտիվ ու կարեկցող անհատներ։

IB PYP-ի անդամակցությունը հաստատում է «Օհանյան» կրթահամալիրի նվիրումը կրթական գերազանցությանը՝ համահունչ IB-ի առաքելությանը՝ նպաստելու ավելի լավ ու խաղաղ աշխարհի ստեղծմանը՝ միջմշակութային հարգանքի և ըմբռնման միջոցով։ Այս հանգրվանը նոր դռներ է բացում՝ ընդլայնելով դպրոցի հնարավորությունները՝

  • Մասնակցելու հեղինակավոր միջազգային դպրոցների ցանցի միջոցառումներին, վերապատրաստման ծրագրերին,
  • Իրականացնելու ուսուցիչների մասնագիտական զարգացում՝ միջազգային չափանիշներով,
  • Հարստացնելու դասավանդման մեթոդներն ու սովորողների ուսումնառության փորձը։

«Օհանյան» կրթահամալիրը, որպես Միջազգային բակալավրիատի անդամ դպրոց, հպարտությամբ է իրականացնում PYP ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել միջազգային մտածողությամբ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը միմյանց և մոլորակի հանդեպ։

Մեր սովորողները՝

  • Վերլուծող են․ իրենց ուժեղ և թույլ կողմերի ըմբռնումը նպաստում է անհատական զարգացմանը։
  • Հավասարակշռված են․ նվաճում են մտավոր, ֆիզիկական և հուզական բարեկեցության առողջ հավասարակշռություն։
  • Համարձակ են․ վստահությամբ են դիմավորում անորոշությունը՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն և ճկունություն։
  • Հոգատար են․ առաջնորդվում են կարեկցանքով և հարգանքով։
  • Լայնախոհ են․գնահատելով սեփական մշակութային ինքնությունը՝ միաժամանակ հարգում են այլոց արժեքներն ու ավանդույթները՝ զարգացնելով օբյեկտիվ ու հավասարակշռված աշխարհայացք։
  • Սկզբունքային են․ գործում են արդարության և պատասխանատվության բարձր զգացումով։
  • Հաղորդակցվող են․ զարգացնում են երկլեզու կամ բազմալեզու հաղորդակցության և համագործակցային ունակություններ։
  • Մտածող են․ խնդիրները վերլուծում են քննադատական ու ստեղծարար մոտեցումներով։
  • Բանիմաց են․ հետևողական են տարբեր ոլորտներում խորքային գիտելիքներ ձեռք բերելու հարցում։
  • Հետազոտող են․ ունեն ուսման հանդեպ սեր և մշտական հետաքրքրասիրություն։

Այս բոլոր հմտությունները կրթահամալիրի աշխատակազմը զարգացնում է՝ հետրևողականորեն կիրառելով PYP ծրագրի փիլիսոփայությունը, սզբունքները,  բովանդակությունը և խրախուսվող մեթոդները։ Երեխաները սովորում են՝ իրենց շրջապատող իրական խնդիրների ուսումնասիրությամբ, նախագծերով և խնդրահենք ուսուցման և ուսումնառության մետեցումներով։

International Baccalaureate: procedures

Ստորև ներկայացված են տարրական դպրոցի առանցքային քաղաքականությունները։

marsbahis marsbahis meritking kingroyal meritking kingroyal kingroyal kingroyal meritking jojobet marsbahis kingroyal kingroyal meritking