Պատմություն և առաքելություն

Պատմություն

«Օհանյան» կրթահամալիրը հիմնադրվել է Սուրեն և Սուսաննա Օհանյանների կողմից 1997 թվականին։ Հիմնադիրների խորհրդի նախագահն է Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Կրթահամալիրը ավելի քան 20 տարի ղեկավարել է Սուսաննա Օհանյանը։ «Օհանյան» կրթահամալիրն իր գոյության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: 2019 թվականից Սուսաննա Օհանյանը հանդիսանում է կրթահամալիրի Գլխավոր տնօրենը, իսկ ընթացիկ կառավարումը հիմնադիրների խորհուրդը վստահել է Սոնա Միսկարյանին (Տնօրեն), ով շուրջ 10 տարի կրթահամալիրում հանդես է եկել նորարարական նախաձեռնություններով և մեծապես նպաստել է կրթահամալիրի զարգացմանը։

Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրի առաքելությունն է կրթել և դաստիարակել բարոյական բարձր արժեքային համակարգով կերտված սոցիալապես պատասխանատու անհատների: Կրթահամալիրի տնօրենության նախաձեռնություններից առաջինը, սկսած հիմնադրման՝ 1997 թվականից, եղել է Շախմատ առարկայի դասավանդումը: Այդ դասընթացի նպատակն էր ոչ միայն զարգացնել սովորողների մտածելու և տրամաբանելու կարողությունները, այլ նաև պատրաստել պայքարելու, մրցելու, համառելու, հաղթելու և պարտվելու պատրաստ անհատներ: Ավելի ուշ կրթահամալիրում ուսուցանվեց ազգային պարը՝ աշակերտի ինքնահաստատման, բարդույթներից ձերբազատվելու, հասարակական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու նպատակով: Վերջին տարիների ընթացքում կրթահամալիրում ներդրվել է նաև գիտություն, ռոբոտաշինություն, ինժեներիա դասընթացները՝ սկսած տարրական դասարաններից: Կրթահամալիրում անցկացվում են գիտության ամենամյա ամփոփիչ փառատոններ: Սովորողները ցուցադրում են իրենց գիտական փորձերը: Փառատոններին մասնակցում են ոչ միայն սովորողներն ու իրենց ղեկավարները, այլ նաև ծնողական համայնքն ու խնդրով հետաքրքրված տարբեր մասնագետներ, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այսպիսով՝ կրթահամալիրի նպատակն է ոչ միայն աշակերտին պատրաստել հետագա` բուհական կրթության համար, ինչը խիստ կսահմանափակեր կրթության էությունը, այլև կրթել այնպիսի անհատներ, որոնք, անկախ մասնագիտության ընտրությունից, կարողանան աշխատել ստեղծագործաբար, ունենան վերլուծելու հմտություններ և քննադատական մտածողություն, լինեն նախաձեռնող և կողմնորոշվող ցանկացած իրադրության մեջ:

Առաքելություն

Մեր առաքելությունն է ապահովել անվտանգ միջավայր, որտեղ բոլորը գնահատված և հարգված են։ Մենք ձգտում ենք զարգացնել անհատներ, ովքեր կդառնան ակտիվ սովորողներ ողջ կյանքի ընթացքում, կլինեն պատասխանատու և նորարար քաղաքացիներ՝ պատրաստ դիմակայելու ապագայի մարտահրավերներին: Ընտանիքների և համայնքի հետ համագործակցելով՝ մենք նպատակ ունենք ստեղծել կրթական հնարավորություններ, որոնք հնարավորություն կստեղծեն զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական աշխարհում հաջողելու համար։

Մենք հանձնառու ենք խթանել հարգանքի մշակույթը՝ աշակերտներին խրախուսելով գնահատել տարբերվող տեսակետները և համագործակցել՝ ավելի ներդաշնակ աշխարհ ստեղծելու համար։ Մեր կրթական ծրագրերը մտավոր մարտահրավեր են նետում՝ խթանելով քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները․ այս կարողությունները կարևորում ենք համաշխարհային բարդ խնդիրներն ըմբռնելու, ապագայում դիմակայելու և լուծելու համար։

Արժեքներ

Մեր դպրոցում մենք հավատում ենք, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև արժեհամակարգի ձևավորում։ Այդ պատճառով շահառուների հետ միասին մենք ընտրել ենք ազնվությունը, պատասխանատվությունը, հարգանքը և հոգատարությունը՝ որպես մեր գործունեության առանցքային արժեքներ։ Դրանք մեր համատեղ կյանքի ուղեցույցներն են՝ դպրոցում, ընտանիքում և համայնքում։

  • Ազնվությունը ձևավորում է վստահելի և ազատ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ, ծնող և աշխատակից ազատ է արտահայտվելու, կարևորվում է փոխադարձ վստահության միջավայրում սերտ համագործակցությունը։

  • Պատասխանատվությունը կարևորվում է ինքնուրույն ու գիտակից անհատների զարգացման նպատակով, ովքեր պատրաստ են իրենց քայլերով նպաստել ընդհանուր բարիքին։

  • Հարգանքն ապահովում է ներդաշնակություն ու փոխըմբռնում բազմազանության պայմաններում՝ ամրապնդելով համայնքի միասնականությունը։

  • Հոգատարությունը մեզ մղում է լինել կարեկից ու աջակցող՝ թե՛ մարդկանց, թե՛ բնության, թե՛ հայրենիքի հանդեպ։

Այս բոլոր արժեքները հանդիսանում են կարևոր հիմնաքար հայրենասեր առաջնորդների ձևավորման համար։ Մեր դպրոցում հայրենասիրությունը միայն զգացմունք չէ․ այն դառնում է առօրյա գործնական վարքագիծ։ Ազնվությունը հայրենիքի հանդեպ հավատարմության դրսևորում է, պատասխանատվությունը՝ նրա զարգացման գրավական, հարգանքը՝ նրա միասնականության հիմք, իսկ հոգատարությունը՝ նրա պահպանման և շարունակականության պայման։ Մեր բոլոր արժեքները միասին ձևավորում են հայրենասիրության կենդանի դրսևորումը դպրոցում և դպրոցի սահմաններից դուրս։

Marsbahis casibom casibom betcio jojobet ultrabet betsmove jojobet holiganbet elexbet milanobet pusulabet artemisbet artemisbet zirvebet zirvebet zirvebet pusulabet vaycasino Tipobet holiganbet galabet jojobet imajbet casibom jojobet marsbahis betsmove giriş pashagaming timebet jojobet holiganbet holiganbet marsbahis ultrabet betcio jojobet marsbahis casibom casibom casibom marsbahis marsbahis betcio betcio casibom casibom marsbahis marsbahis casibom giriş jojobet betebet betra giriş