Էն ո՞վ էր ասում՝ չեք հասցնելու։ Հասցրեցինք ոչ թե վերանորոգել, այլ ամբողջությամբ հիմնանորոգել մեր նոր մասնաշենքը։
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերը՝ պահպանելով խոստումը։ Հատկապես 1-ին դասարանի օհանյանցիներին չենք զրկի Գիտելիքի և դպրության օրը գունեղ դպրոցում նշելու հնարավորությունից։
Մի ակնթարթ, մի քանի շաբաթ էլ, և մենք ամբողջովին կկերպարանափոխենք նաև բակը, շենքի արտաքին տեսքը։
Շնորհակալ ենք մեզ վստահած բոլոր ծնողներին, ովքեր առանց վարանելու հավատացին և սպասեցին համբերատար։