Նորություններ

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը մասնակցում է «ԴիջիԹեք-2022»-ին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում խոշորագույնը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայանում է նաև ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը՝ տարբեր դասարանների, այդ թվում տարրական օղակի երեխաների պատրաստած աշխատանքներով։ Նշենք, որ Ռոբոտաշինություն և ինժեներիա դասընթացը կրթահամալիրում դասավանդվում է շուրջ 15 տարի և համարվում առանցքային ուղղություններից մեկը՝ երեխաներին պատրաստելու թվային աշխարհում ստեղծելու նորը։ «Օհանյան» կրթահամալիրը ներկայացրեց նաև “ԳՏՃՄ+արվեստ” (STEAM) ծրագիրը, որը ներդրված է 2015 թվականից սկզբում որպես փորձարարական, այնուհետև՝ որպես հեղինակային ծրագիր (ԿԳՄՍ նախարարի 1758-Ա/2 հրաման)։ Կրթահամալիրի ծրագրերն արդեն իսկ փորձարկված են և զարգացված տարիքային տարբեր խմբերի առանձնահատկություններին համապատասխան։
335056783 238631615225094 4490827759474839597 n