Category Archives: Uncategorized

359905055 539106295007521 6197636064768230098 n 2048x1366 1
«Օհանյան» կրթահամալիրը հավաստագրվել է որպես համաշխարհային դպրոց

«Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց (IB World School) և նախակրթարան Երևանի առաջատար կրթական հաստատություններից ևս մեկը` «Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»-ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)՝ դառնալով նախադպրոցական և տարրական կրթական ծրագրեր (Primary Years Programme-PYP) իրականացնելու […]

25
Մասնակցություն “Wonderful Women” բրանչին

Նյուտոնիկ նախակրթարանը Օհանյան կրթահամալիրի գլխավորությամբ մասնակցեց հունիսի 20-ին Foodpark by Downtown-ում տեղի ունեցած “Wonderful Women” բրանչին: Բրանչի ընթացքում կրթահամալիրի կողմից որպես խոսնակ հանդես եկավ մեր շատ սիրելի տիկին Միսկարյանը. վերջինս մասնակիցներին ներկայացրեց կրթահամալիրի և նախակրթարանի բազմաբովանդակ գործունեությունը։

335056783 238631615225094 4490827759474839597 n
ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը մասնակցում է «ԴիջիԹեք-2022»-ին

The methodological group of OHANYAN educational complex developed a new curriculum for arts education. Elementary school students discover the world of art, as other subjects through art with interdisciplinary and transdisciplinary connections. This time we studied cubism and explored math with the lens of art.

334014989 729368312113238 8231302054989576389 n
Ընտրվեց աշակերտական խորհրդի նախագահ

Օհանյանում նախագահական ընտրություն էր։ Շաբաթներ շարունակ Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, որին հաջորդեց ընտրությունը` կանոններին համապատասխան։ Ընտրությանը մասնակցում էին բոլոր դասարաններից կազմված հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի նախագահը, դիտորդներ` այդ թվում «միջազգային դիտորդ Եվրոմիությունից»։ Անկողմնակալ ընտրության արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Մելքոնյանը։

332131259 5951954668199774 3685932832090519842 n
Արվեստն Օհանյանում

Կրթահամալիրում այս ուսումնական տարում ներդրվել է արվեստի նոր կրթական ծրագիր, որը զարգացվել է մեթոդական խմբի կողմից: Տարրական դասարանների աշակերտները բացահայտում են արվեստի աշխարհը, ինչպես նաև միջառարկայական և վերառարկայական կապերի, արվեստի միջոցով բացահայտում են այլ առարկաներ։ Այս անգամ ուսումնասիրում էինք կուբիզմը՝ բացահայտելով նաև կապը մաթեմատիկայի հետ։ 

304837616 5749523575081884 4082641161467990630 n
Սեպտեմբերմեկյան աչուկներ

Տեսեք ինչ սեպտեմբերմեկյան աչուկներ ենք բերել։ Ուրախ, հուզված, դեռևս մոլորված, հաստատակամ ու վստահ․ շատ տարբեր էին հայացքներն այսօր։ Այս բոլոր աչուկները և ժպիտները «Օհանյան» կրթահամալիրի նորաբաց մասնաշենքում, մեկ հարկի տակ տոնեցին կյանքի նոր փուլի մեկնարկը։
Մեր ակնկալիքն է, որպեսզի տարիներ անց մեր բոլոր սաներն ունենան ստորև ներկայացված 10 որակները […]

304936399 5749332485100993 1047273877303898288 n
Շնորհավոր Սեպտեմբերի 1

«Դպրոցը պատրաստում է կյանքի մի աշխարհում, որը գոյություն չունի»: ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
Բարի գալուստ ապագայի մարտահրավերներին նախապատրաստող դպրոց՝ «Օհանյան կրթահամալիր»։

302657584 5743636292337279 7959568823629217624 n
Մեր նոր մասնաշենքը

Էն ո՞վ էր ասում՝ չեք հասցնելու։ Հասցրեցինք ոչ թե վերանորոգել, այլ ամբողջությամբ հիմնանորոգել մեր նոր մասնաշենքը։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերը՝ պահպանելով խոստումը։ Հատկապես 1-ին դասարանի օհանյանցիներին չենք զրկի Գիտելիքի և դպրության օրը գունեղ դպրոցում նշելու հնարավորությունից։