Ավագ դպրոց (X-XII դասարաններ)
Ավագ դպրոցում դասարանները համալրվում են մինչև 16 աշակերտ, հոսքերը՝ 6։ Միայն հոսքային ուսուցման շնորհիվ ընդունակ և աշխատասեր աշակերտները, առանց ինքնուսույցի մոտ պարապելու, կարողանում են ընդունվել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն։ Կրթահամալիրի ավագ դպրոցն իրականացնում է հանրակրթական ծրագրի գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները՝ նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման։
Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա կարող է ուսուցանվել խորացված (նախատեսված ժամաքանակի առկայությամբ)։ Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները։



Հանրակրթական, հոսքային հիմնական առարկաներից զատ՝ աշակերտներն ունեն հնարավորություն ընտրելու առարկաներ հետևյալ ցանկից․
- Բիզնես և Կառավարում
- Քաղաքագիտություն/Միջազգային հարաբերություններ
- Ծրագրավորում/Ռոբոտաշինություն
- TOEFL/IELTS: նախապատրաստում թեստին, փորձնական քննություններ․ նպատակահարմար է այն աշակերտների համար, որոնք նախատեսում են բուհի ընդունելության ժամանակ հանձնել տվյալ քննությունը
- SAT: Մաթեմատիկայի SAT թեստի նախապատրաստում, փորձնական քննություններ․ նպատակահարմար է այն աշակերտների համար, որոնք նախատեսում են բուհի ընդունելության ժամանակ հանձնել տվյալ քննությունը
- Ստեղծարարություն, արվեստ և հասարակական ծառայություն/կամավորություն CAS (Creativity, Arts, Service): նախատեսում է հասարակական, սոցիալական որևէ խնդրի լուծմանն ուղղված նախագծերի իրականացում, որի շրջանակներում աշակերտները հնարավորություն են ունենալու զարգացնելու նախաձեռնողականությունը, համագործակցության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարողությունը։
Վերոհիշյալ առարկաների ուսումնասիրությունը աշակերտներին հնարավորություն կընձեռի ուժերը փորձելու Հայաստանի, ինչպես նաև արտերկրի լավագույն բուհեր ընդունվելիս։
Ընդունելության կարգին ծանոթանալ կարող եք ԱՅՍՏԵՂ.