Ավագ դպրոց

Ավագ դպրոց (X-XII դասարաններ)

Ավագ դպրոցում դասարանները համալրվում են մինչև 16 աշակերտ, հոսքերը՝ 6։ Միայն հոսքային ուսուցման շնորհիվ ընդունակ և աշխատասեր աշակերտները, առանց ինքնուսույցի մոտ պարապելու, կարողանում են ընդունվել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն։ Կրթահամալիրի ավագ դպրոցն իրականացնում է հանրակրթական ծրագրի գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները՝ նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման։

Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա կարող է ուսուցանվել խորացված (նախատեսված ժամաքանակի առկայությամբ)։ Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները։ 

Հանրակրթական, հոսքային հիմնական առարկաներից զատ՝ աշակերտներն ունեն հնարավորություն ընտրելու առարկաներ հետևյալ ցանկից․

  1. Բիզնես և Կառավարում
  2. Քաղաքագիտություն/Միջազգային հարաբերություններ
  3. Ծրագրավորում/Ռոբոտաշինություն
  4. TOEFL/IELTS: նախապատրաստում թեստին, փորձնական քննություններ․ նպատակահարմար է այն աշակերտների համար, որոնք նախատեսում են բուհի ընդունելության ժամանակ հանձնել տվյալ քննությունը
  5. SAT: Մաթեմատիկայի SAT թեստի նախապատրաստում, փորձնական քննություններ․ նպատակահարմար է այն աշակերտների համար, որոնք նախատեսում են բուհի ընդունելության ժամանակ հանձնել տվյալ քննությունը
  6. Ստեղծարարություն, արվեստ և հասարակական ծառայություն/կամավորություն CAS (Creativity, Arts, Service): նախատեսում է հասարակական, սոցիալական որևէ խնդրի լուծմանն ուղղված նախագծերի իրականացում, որի շրջանակներում աշակերտները հնարավորություն են ունենալու զարգացնելու նախաձեռնողականությունը, համագործակցության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարողությունը։

Վերոհիշյալ առարկաների ուսումնասիրությունը աշակերտներին հնարավորություն կընձեռի ուժերը փորձելու Հայաստանի, ինչպես նաև արտերկրի լավագույն բուհեր ընդունվելիս։

Ընդունելության կարգին ծանոթանալ կարող եք ԱՅՍՏԵՂ.

kingroyal marsbahis marsbahis meritking kingroyal meritking kingroyal kingroyal kingroyal meritking jojobet marsbahis kingroyal kingroyal meritking