Միջազգային բակալավրիատ

«Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրված են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)։ 

Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված բանիմաց, վերլուծող, հետազոտող, լայնախոհ, արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի կարողություններով, սկզբունքային և հավասարակշռված, նախաձեռնող ապագա առաջնորդների ձևավորմանը։ ՄԵթոդաբանության առանացքում ըննկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի ապահովման, մանկավարժների համագործակցային պլանավորման միջոցով։

«Միջազգային բակալավրիատ»-ը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անձնական զարգացումը  շեշտադրող խիստ ակադեմիական ծրագրերի շնորհիվ։ Նախադպրոցական և տարրական դասարանների ծրագիրը (PYP) նախատեսված է 3-12 տարեկան սաների համար և կենտրոնանում է նրանց ինտելեկտուալ, սոցիալ-հուզական հմտությունների զարգացման վրա՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը և նախաձեռնողականությունն արագ զարգացող աշխարհում։

Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին հասանելիություն։

null
null

Վերլուծող
null
null

Հետազոտող
null
null

Լայնախոհ
null
null

Համարձակ
null
null

Հոգատար և ապրումակցող
null
null

Հաղորդակցվող
null
null

Հավասարակշռված
null
null

Սկզբունքային

Միջազգային բակալավրիատի ծրագրի մասին․

Number1
Ավելի քան 5000 դպրոցներում փորձված ծրագիր
Number2
Մանկավարժների միջազգային ամենամյա և ընթացիկ վերապատրաստումներ
Number3
Օտար լեզուների զարգացում մասնագիտական առարկաների դասավանդման միջոցով
Number 7
Գիտելիքի փոխանցում իրական կյանքի օրինակներով, գլոբալ և լոկալ խնդիրներով
Number 8
Քննադատական մտածողության, սոցիալական և փափուկ հմտությունների ձևավորում
Number 9
Համատեղ պլանավորում, միջառարկայական և վերառարկայական կապերի ստեղծում

Ծնողի դերը

Որպես Միջազգային բակալավրիատի (ՄԲ) ծրագրում ներգրավված երեխայի ծնող դրական վերաբերմունքը և ուղղորդումը երեխայի ՄԲ ճանապարհորդության անբաժանելի մասն է կազմում։ Կան նախանշված հստակ տարբերակներ՝ աջակցելու երեխային որպես ծնող։ Ներկայացնում ենք երեխային աջակցելու հետևյալ կարևոր և հիմնական հնարավորությունները։ Ծնողի ուղղորդումները կարող եք ներբեռնել այս հղումով։

Մանկավարժի դերը

ՄԲ ծրագրում դասավանդող մանկավարժների խնդիրն է, ակադեմիական խորը գիտելիքների զարգացմանը զուգահեռ կերտել վերոհիշյալ բնութագրով քաղաքացիներ, ովքեր հասկանում են աշխարհի խնդիրները և մարտահրավերները, պատասխանատու են, նախաձեռնող, ունեն գիտելիքը թարմացնելու և անընդհատ կատարելագործվելու կարողություններ, վերլուծական և ստեղծագործական մտածողություն։

Միջազգային բակալավրիատ․ ընթացակարգեր

Ստորև կարող եք բեռնել և ծանոթանալ ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկատվությանը։ Տեղեկատվությունը հասանելի է հայերենով և անգլերենով։