Օհանյանում նախագահական ընտրություն էր։ Շաբաթներ շարունակ Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, որին հաջորդեց ընտրությունը` կանոններին համապատասխան։ Ընտրությանը մասնակցում էին բոլոր դասարաններից կազմված հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի նախագահը, դիտորդներ` այդ թվում «միջազգային դիտորդ Եվրոմիությունից»։ Անկողմնակալ ընտրության արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Մելքոնյանը։
