Ամենաընթերցասեր աշակերտները պարգևատրվել են
Օհանյան կրթահամալիրի ամենաընթերցասեր աշակերտները պարգևատրվել են հատուկ մրցնանակներով և մեդալներով։
Օհանյան կրթահամալիրի ամենաընթերցասեր աշակերտները պարգևատրվել են հատուկ մրցնանակներով և մեդալներով։
The methodological group of OHANYAN educational complex developed a new curriculum for arts education. Elementary school students discover the world of art, as other subjects through art with interdisciplinary and transdisciplinary connections. This time we studied cubism and explored math with the lens of art.
«Օհանյան» կրթահամալիրում այսուհետ 1-ին դասարանցիները կնշեն ուսումնառության 100-րդ օրը։
Այս տարի առաջին անգամ նշեցինք տոնը, որը կդառնա գեղեցիկ դպրոցական ավանդույթ։ Այսօր տոնում ենք մեր ձեռքբերումները, հաջողությունները, վերլուծում ենք, թե ինչ ենք սովորել դպրոցում անցած 100 օրվա ընթացքում և դեռ ինչեր կարող ենք սովորել, քանի որ արդեն գիտենք տառերը, կարողանում ենք կատարել որոշ հաշվարկներ։ Հա, նաև խոսեցինք բացթողումների մասին և ինչ կարող ենք անել՝ անհատական և թիմային հաջողություններ ունենալու, ավելի լավ ընկերներ լինելու համար։
Օհանյանում նախագահական ընտրություն էր։ Շաբաթներ շարունակ Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, որին հաջորդեց ընտրությունը` կանոններին համապատասխան։ Ընտրությանը մասնակցում էին բոլոր դասարաններից կազմված հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի նախագահը, դիտորդներ` այդ թվում «միջազգային դիտորդ Եվրոմիությունից»։ Անկողմնակալ ընտրության արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Մելքոնյանը։
Կրթահամալիրում այս ուսումնական տարում ներդրվել է արվեստի նոր կրթական ծրագիր, որը զարգացվել է մեթոդական խմբի կողմից: Տարրական դասարանների աշակերտները բացահայտում են արվեստի աշխարհը, ինչպես նաև միջառարկայական և վերառարկայական կապերի, արվեստի միջոցով բացահայտում են այլ առարկաներ։ Այս անգամ ուսումնասիրում էինք կուբիզմը՝ բացահայտելով նաև կապը մաթեմատիկայի հետ։
Մեկնարկում ենք 2023-2024 ընդունելութունը։
Եթե արդեն ընտրել եք կրթահամալիրի ծառայությունները, կարող եք ներկայացնել հայտ՝ հետևյալ հղումով․ https://ohanyan.org/application/
Եթե դեռևս ունեք հարցեր, կարող եք մասնակցել առաջիկա բաց դռներին՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով․ https://bit.ly/3QEXcY5
Օրերս տեղի ունեցավ միջազգային վերապատրաստում, որին մասնակցեցին կրթահամալիրի դասվարները, մանկավարժները և վարչական կազմը։ Վերապատրաստումը Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի անդամակցության պահանջներից է, որի ընթացքում մանկավարժները հնարավորություն ունեցան խորացնելու արդեն իսկ կուտակած գիտելիքը և բարելավելու պլանավորման կարողությունները։
Միջին և ավագ դպրոցներում Ամանորը նշեցինք աշակերտների մտահղացմամբ՝ տարբեր սցենարներով։ Աշակերտների և մանկավարժական կազմի համատեղ նախաձեռնությունը գեղեցիկ թիմային աշխատանքի օրինակ էր։ Երգ, պար, բեմականացումներ, շատ ուրախ խաղեր․ միջոցառումը վայելեցին ոչ միայն երեխաները, այլ նաև մանկավարժական ամբողջ կազմը։
Տարրական դպրոցում Ամանորը նշեցինք միասին՝ գունեղ և վառ կերպարներում, բազմազան բեմականացնումների միջոցով։ Մեր սաները փայլում են դերասանական կատարողականով։ Տարրական դասարանների դասվարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների ամանորյա միջոցառումների շարքը վերածվեց իրական հեքիաթի։
Կրկին հաղթանակնե՜ր 🏆
Այս անգամ օհանյանցիները մասնակցել են TANDER մարզական ակումբի դյուդոյի I փակ առաջնությունը և զբաղեցրել 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղեր։
Մեր հաղթողներն են՝