Դպրոցի 100-րդ օրվա զվարճալի կերպարանափոխությունը
Ավանդույթի համաձայն մեր առաջին դասարանցիները նշեցին ուսումնառության 100-րդ օրը յուրօրինակ և զվարճալի կերպով՝ կերպարանափոխվելով 100-ամյա պապիկների և տատիկների։«100-ամյա» մեր փոքրիկները ողջ օրը մասնակցեցին դասերին ու խաղերին իրենց նոր կերպարներով՝ ոչ միայն խորացնելով իրենց գիտելիքները, այլև ստեղծելով անմոռանալի հիշողություններ, որոնք կմնան երկար տարիներ։