Ձևավորում ենք առաջնորդող մտածողություն

«Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) աշխարհի դպրոց և ավագ դպրոցում առաջարկում է «Դիպլոմա» ծրագիրը։ IB աշխարհի դպրոցները միավորված են ընդհանուր փիլիսոփայությամբ՝ բարձրորակ, խստապահանջ և միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու հանձնառությամբ։ Այս արժեքներն ամբողջությամբ համահունչ են «Օհանյան» կրթահամալիրի տեսլականին՝ նպաստելով սաների բազմակողմանի զարգացմանը։

Ի՞նչ է ՄԲ «Դիպլոմա» ծրագիրը

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը (IBDP) համաշխարհային ճանաչում ունեցող, միջազգային ուղղվածությամբ կրթական ծրագիր է՝ նախատեսված 16-ից 19 տարեկան սովորողների համար։ Այն դռներ է բացում դեպի ամբողջ աշխարհի հեղինակավոր համալսարաններ։ Առաջարկվելով ավելի քան 139 երկրներում՝ IBDP-ն սովորողներին միավորում է գլոբալ համայնքի շուրջ, որն առաջնորդվում է ընդհանուր առաքելությամբ և սովորողների միջազգային նկարագրով։

Այս խորը և ամբողջական ծրագիրը խթանում է քննադատական ու վերլուծական մտածողությունը։ Սաները սովորում են վեց առարկա՝ յուրաքանչյուր առարկայախմբից առնվազն մեկ առարկա ընտրելով։ Երեք առարկա ուսումնասիրում են ստանդարտ մակարդակով (SL), իսկ երեքը՝ խորացված մակարդակով (HL)։

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր․ քայլ դեպի լավագույն բուհեր

«Դիպլոմա» ծրագիրը (IBDP) աշխարհով մեկ ճանաչված կրթական ծրագիր է՝ նախատեսված 16–19 տարեկան սովորողների համար։ Այն ոչ միայն ապահովում է բարձրագույն ակադեմիական մակարդակ, այլև զարգացնում է այնպիսի հմտություններ ու մտածողություն, որոնք առավելագույնս կարևորվում են լավագույն համալսարաններում։

Ինչու՞ ընտրել IB «Դիպլոմա» ծրագիրը․

  • Համալսարանական հաջողության հիմք։ Ծրագրի խոր ու խստապահանջ բովանդակությունը ցույց է տալիս, որ սովորողը կարող է կառավարել իր գործունեությունը՝ հաղթահարելու ուսումնական մեծ ծանրաբեռնվածություն։
  • Հետազոտական և քննադատական մտածողություն։ «Հետազոտական էսսե»-ն (Extended Essay) ենթադրում է անկախ հետազոտության խրախուսում, մինչդեռ «Գիտելիքի տեսություն» (Theory of Knowledge – TOK) առարկան զարգացնում է քննադատական և վերլուծական մտածողությունը։
  • Անհատական զարգացում։ CAS (Ստեղծագործականություն, Գործունեություն, Ծառայություն) բաղադրիչները խթանում են սովորողի ներգրավվածությունը համայնքային նախագծերում՝ կարևորելով ոչ միայն ուսումնական, այլ նաև բարոյական և սոցիալական արժեքները։
  • Միջազգային մտածողություն։ Ծրագիրը ձևավորում է գլոբալ և մշակութային իրազեկվածություն, ինչը կարևոր է հատկապես այսօրվա փոխկապակցված աշխարհում։
  • Բուհական արտոնություններ։ Շատ համալսարաններ IB բարձր  միավորներ ունեցող ուսանողներին առաջարկում են կրթաթոշակներ, կրթությունը շուտ ավարտելու հնարավորություններ, ինչպես նաև արտոնություններ ընդունելության ժամանակ։

Որտե՞ղ են ճանաչում IB ծրագիրը

Ամեն տարի ավելի քան 4,500 համալսարաններ շուրջ 110 երկրներում գնահատում են IB շրջանավարտների դիմումները։ Համալսարաններն առանձնահատուկ կարևորում են IB սաների ակադեմիական պատրաստվածությունն ու առաջնորդության հմտությունները։ Շատ երկրներում նաև պետական մակարդակով ճանաչված է IBDP որակավորումը։

📌 Ծանոթացեք այն բուհերին, որոնք ընդունում են IBDP դիպլոմը․ ՀՂՈՒՄ։

Քաղաքականություններ և ընթացակարգեր

Ծանոթացե՛ք IBDP քաղաքականություններին և ընթացակարգերին։

Մեր թիմը

«Դիպլոմա» ծրագրի համակարգող

Ինեսա Ուդումյան (MA)

Գրականության դասախոս

Սոնա Միսկարյան (MA)

Բուհական ընդունելության և կարիերայի խորհրդատու

Նազելի Նավասարդյան (PhD)

«Գլոբալ քաղաքականություն» և «Շրջակա միջավայրի համակարգեր և հասարակություններ» դասընթացների դասախոս, «Հետազոտական էսսե» ծրագրի համակարգող

Աննա Խվորոստիանկինա (PHD)

Անգլերեն լեզու դասընթացի դասախոս

Լուսինե Եվոյան (Մագիստրոս, CELTA – Pass B)

CAS համակարգող

Անի Հովասափյան (MA)

Ֆրանսերեն (Ab Initio) առարկայի դասախոս

Լիլիթ Բատիկյան (PHD)

Ակադեմիական և հետազոտական խորհրդատու

Արևիկ Օհանյան (EdD in progress)

Մաթեմատիկայի դասախոս․ «Վերլուծություն և մոտեցումներ» ուղղությամբ

Հասմիկ Բաբայան (PHD)

Կենսաբանության դասախոս

Աստղիկ Սաքոյան (PHD)

Առաջարկվող դասընթացներ (2025-2026 ուսումնական տարվա համար)

Խումբ Դասընթաց Մակարդակ
SL HL
Խումբ 1: Լեզուներ և գրականություն Անգլերեն լեզու և գրականություն
Գրականություն x
Խումբ 2: Լեզվի յուրացում Ֆրանսերեն (Ab Initio)  
Լեզու B x
Խումբ 3: Անհատներ և հասարակություններ Գլոբալ քաղաքականույուն
Շրջակա միջավայրի համակարգեր և հասարակություններ
Խումբ 4: Բնական գիտություններ Կենսաբանություն
Խումբ 5: Մաթեմատիկա Մաթեմատիկա․ Վերլուծություն և մոտեցումներ
Խումբ 6: Արվեստ 2025-2026 ուստարում արվեստ առարկան չի առաջարկվելու․ սովորողները կարող են ընտրել 1-4-րդ խմբերից ևս 1 առարկա։

Ընդունելության գործընթաց

Ընդունելություն

«Օհանյան» կրթահամալիրում «Դիպլոմա» ծրագիրը բաց է 11-րդ և 12-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր դրսևորում են ակադեմիական առաջադիմություն, մտավոր հետաքրքրասիրություն և բավարարում են Միջազգային բակալավրիատի սովորողի նկարագրին՝ լինելով սկզբունքային, լայնախոհ, պատասխանատու, հետաքրքրասեր և վերլուծող։

Ընդունելությունը կատարվում է բազմաբաղադրիչ և արդար գնահատման գործընթացով, որը ներառում է՝

  • Ակադեմիական առաջադիմություն
    Վերջին 2 տարվա գնահատականների ներկայացում՝ կայուն և բարձր առաջադիմության ապացույցով։
  • Մոտիվացիոն էսսե
    300–500 բառից բաղկացած տեքստ, որտեղ դիմորդը ներկայացնում է իր հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, ակադեմիական և մասնագիտական նպատակները, ինչպես նաև՝ IB սովորողի արժեքների նկատմամբ իր հավատարմությունը։
  • Գնահատում

Մաթեմատիկա. Հանրահաշվի, երկրաչափության և տրամաբանական խնդիրներից բաղկացած թեստ։ Անցողիկ շեմը՝ 65%, իսկ 80% և ավել արդյունքները բարձրացնում են կրթաթոշակի հավանականությունը։

Անգլերեն լեզու. Լեզվական հմտությունների թեստ՝ համապատասխանեցված CEFR չափորոշիչներին։

    • B2 մակարդակ․ նվազագույն ընդունելության պահանջ

    • C1 մակարդակ․ առաջնահերթ դիտարկում կրթաթոշակի համար

    • B1 մակարդակ․ պայմանական ընդունելություն՝ ինտենսիվ լեզվական աջակցության ծրագրին մասնակցելու պայմանով։

  • Հարցազրույց
    Հանդիպում ընդունելության թիմի հետ՝ գնահատելու դիմորդի ակադեմիական պատրաստվածությունը, մոտիվացիան, հաղորդակցման հմտությունները, քննադատական մտածողությունն ու IB-ի արժեքների ընկալումը։
  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 2025 թ․ հուլիսի 30։ Ընդունելության թեստերի և հարցազրույցների օրերը կհայտարարվեն փաստաթղթերի ընդունումից հետո։

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • Լրացված դիմումի ձև
  • Վերջին երկու տարիների գնահատականները
  • Մոտիվացիոն էսսե (300–500 բառ)
  • Անգլերենի վկայական կամ հավաստագիր (եթե առկա է)
  • Երաշխավորագիր նամակ (ոչ պարտադիր, բայց խրախուսելի)
  • Ֆինանսական աջակցության դիմում և հիմնավորող փաստաթղթեր, եթե աշակերտը ցանկանում է օգտվել ըստ կարիքի տրվող կրթաթոշակներից։

Վճարներ

«Օհանյան» կրթահամալիրում Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի տարեկան ուսման վճարը կազմում է 3,600,000 ՀՀ դրամ։ Այս ամբողջական գումարը ներառում է՝

  • Բոլոր դասընթացները և խորհրդատվական ծառայությունները
  • ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցի (IB) անհատական պարտադիր վճարները
  • Մուտք թվային ուսուցման հարթակներ, էլեկտրոնային դասագրքեր և լրացուցիչ կրթական նյութեր

Խնդրում ենք նկատի ունենալ․

  • Երթուղային ծառայությունը և սնունդը ներառված չեն ուսման վճարի մեջ և տրամադրվում են լրացուցիչ վճարով։

  • Օտարերկրյա ուսանողների բնակության ծախսերը (ներառյալ՝ կացարան, անձնական ծախսեր, ապահովագրություն և վիզաներ) չեն ներառվում և պետք է կազմակերպվեն ընտանիքների կողմից։ Կրթահամալիրը պատրաստ է աջակցել բնակարանի վարձակալության գործընթացում։

Կրթաթոշակներ

«Օհանյան» կրթահամալիրը տաղանդավոր և մոտիվացված աշակերտների համար ապահովելու է IB «Դիպլոմա» ծրագրի հասանելիություն՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։ Ոգեշնչվելով առաջատար IB դպրոցների փորձից՝ մենք առաջարկում ենք մրցութային (merit-based) և կարիքով (needs-based) պայմանավորված կրթաթոշակներ՝ բացառիկ թեկնածուներին աջակցելու համար։

Կրթաթոշակները տրամադրվում են հետևյալ չափանիշներով․

1. Մրցութային կրթաթոշակներ

Լիակատար կամ մասնակի կրթաթոշակներ՝ աշակերտների համար, ովքեր ցուցաբերում են բարձր առաջադիմություն, ունեն առաջնորդության ներուժ և համահունչ են IB սովորողի նկարագրին։ Չափանիշներ․

  • Գերազանց առաջադիմություն միջին դպրոցում

  • Մուտքի քննություններ․ մաթեմատիկայի առնվազն 80% արդյունք, անգլերենի C1 մակարդակ (CEFR)

  • 300–500 բառից բաղկացած մոտիվացիոն էսսե, որն արտահայտում է աշակերտի հետաքրքրասիրությունը, գլոբալ հայացքնռրը և ՄԲ արժեքներին համապատասխանությունը, առաջնորդության փորձի օրինակ/ներ

  • Ընդունելության հարցազրույցի բարձր գնահատական՝ քննադատական մտածողության, հաղորդակցման և ուսման հանդեպ հետաքրքրության արտահայտմամբ, առաջնորդության հմտություններ։

2. Ըստ կարիքի կրթաթոշակներ

Առաջարկվում են մասնակի կրթաթոշակներ՝ նախատեսված այն աշակերտների համար, ովքեր ունեն ակադեմիական ներուժ, սակայն սոցիալապես անապահով պայմաններում են գտնվում։ Անհրաժեշտ է ներկայացնել․

  • Ֆինանսական աջակցության դիմում և հիմնավորող փաստաթղթեր (օրինակ՝ ընտանեկան եկամտի վերաբերյալ տվյալներ)։

Կրթաթոշակ ստացող աշակերտները պետք է շարունակեն պահել բարձր ակադեմիական առաջադիմություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերեն դպրոցի համայնքի կյանքին՝ առաջնորդական և կամավորական նախաձեռնությունների միջոցով։

Կրթաթոշակներին դիմելու վերջնաժամկետը համընկնում է հիմնական ընդունելության դիմումների ժամկետին (2025 թ. հուլիսի 30)։ Ընտրված թեկնածուները կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։

Չափանիշ Կրթաթոշակ (%)
Ըստ առաջադիմության (ամբողջական)
  • Նախատեսված է բացառիկ առաջադիմությամբ, առաջնորդման ներուժով և IB սովորողի նկարագրին համահունչ աշակերտների համար։

  • Թեստ․ ≥90% մաթեմատիկա, անգլերեն՝ C1 մակարդակ (CEFR)

  • Մոտիվացիոն էսսե (300–500 բառ)՝ արտահայտող մտավոր հետաքրքրասիրություն և IB արժեքների համապատասխանություն, առաջնորդութման նախաձեռնությունների օրինակ/ներ

  • Ընդունելության հարցազրույց՝ վերլուծական մտածողություն, առաջնորդություն և հետաքրքրասիրություն

  • Ուսումնառության ընթացքում անհրաժեշտ է պահպանել բարձր առաջադիմություն

  • Գերազանց առաջադիմություն միջին դպրոցում
100% (3,600,000 ՀՀ դրամ)
Ըստ առաջադիմության (մասնակի)
  • Նախատեսված է բացառիկ առաջադիմությամբ, առաջնորդման ներուժով և IB սովորողի նկարագրին համահունչ աշակերտների համար։

  • Թեստ․ ≥80% մաթեմատիկա, անգլերեն՝ C1 մակարդակ (CEFR)

  • Մոտիվացիոն էսսե (300–500 բառ)՝ արտահայտող մտավոր հետաքրքրասիրություն և IB արժեքների համապատասխանություն, առաջնորդութման նախաձեռնությունների օրինակ/ներ

  • Ընդունելության հարցազրույց՝ վերլուծական մտածողություն, առաջնորդություն և հետաքրքրասիրություն

  • Ուսումնառության ընթացքում անհրաժեշտ է պահպանել բարձր առաջադիմություն

  • Գերազանց առաջադիմություն միջին դպրոցում

50% (1,800,000 ՀՀ դրամ)
Ըստ կարիքի (մասնակի)
  • Գերազանց առաջադիմություն միջին դպրոցում
  • Թեստ․ ≥70% մաթեմատիկա, անգլերեն՝ B2 մակարդակ (CEFR)
  • Ֆինանսական աջակցության դիմում և հիմնավորող փաստաթղթեր (օրինակ՝ ընտանեկան եկամտի վերաբերյալ տվյալներ)։
  • Մոտիվացիոն էսսե (300–500 բառ)՝ արտահայտող մտավոր հետաքրքրասիրություն և IB արժեքների համապատասխանություն, առաջնորդութման նախաձեռնությունների օրինակ/ներ

  • Ընդունելության հարցազրույց՝ վերլուծական մտածողություն, առաջնորդություն և հետաքրքրասիրություն

  • Ուսումնառության ընթացքում անհրաժեշտ է պահպանել ≥28 միավոր 45 միավորից՝ ըստ IB գնահատման համակարգի

25–50% (900,000–1,800,000 ՀՀ դրամ)

Երեխայի տվյալներ

Երեխայի Ծնողները

Խնդրում ենք նշել ծնողի հասանելի հեռախոսահամար (բջջային կամ ֆիքսված)
Խնդրում ենք նշել ծնողի էլեկտրոնային հասցե

Ընդունելության տվյալներ

Խնդրում ենք նշել, թե որ դասարանի համար է հայտը լրացվում (օր՝ 1, 3, 4)
Խնդրում ենք նշել լրացուցիչ տվյալներ, առանձնահատուկ պայմաններ, եթե այդպիսիք կան