Աշխատանք

Դասվար

«Օհանյան կրթահամալիրի» նոր ծրագրերի իրականացման նպատակով ընդլայնում ենք թիմը։

  • Միացե՛ք մեր թիմին, եթե․
  • Սիրում եք սովորել, կատարելագործվել
  • Սիրում եք երեխաներին և մանկավարժությունը համարում առաքելություն
  • Ունեք ստեղծագործական մտածողություն
  • Սիրում եք աշխատել թիմում, համագործակցային միջավայրում
  • Գերազանց տիրապետում եք այն առարկային, որը դասավանդում եք
  • Աշխատում եք երեխայակենտրոն, համագործակցային մեթոդներով

Փնտրում ենք․
դասվար, ինչպես նաև ուսուցիչներ բոլոր առարկաների գծով։

Դիմելու ընթացակարգը․

Դիմելու համար խնդրում ենք hr@eiu.am էլ. հասցեին ուղարկել.
1. ինքնակենսագրություն (CV),
2. ուղեկցող նամակ՝ “Teacher-vacancy” վերնագրով
*Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. հուլիսի 30-ը ներառյալ:

Նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ կհաստատվի կապ` մրցույթի հետագա փուլերը կազմակերպելու նպատակով: