Կրթահամալիրում այս ուսումնական տարում ներդրվել է արվեստի նոր կրթական ծրագիր, որը զարգացվել է մեթոդական խմբի կողմից: Տարրական դասարանների աշակերտները բացահայտում են արվեստի աշխարհը, ինչպես նաև միջառարկայական և վերառարկայական կապերի, արվեստի միջոցով բացահայտում են այլ առարկաներ։ Այս անգամ ուսումնասիրում էինք կուբիզմը՝ բացահայտելով նաև կապը մաթեմատիկայի հետ։
