Միջին դպրոց (V-X դասարաններ)
Այս օղակում իրականացվում է տարբերակված և խորացված ուսուցում, ուղղորդվում են երեխայի մեջ դրսևորվող բնական հակումները, դրվում են հետագա ուսումնառության ամուր հիմքերը: Ինչպես ամբողջ դպրոցում, այս օղակում նույնպես առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն գետելիքի փոխանցմանը, այլ նաև փափուկ հմտությունների զարգացմանը, որոնք ավագ դպրոցում, բուհում և, առհասարակ, ողջ կյանքում մարդու արդյունավետ գործելակերպի հիմքն են կազմում: Միջին դպրոցում ուսուցումը հիմնականում իրականացվում է նախագծային մեթոդով, ինչի արդյունքում բարձրանում է աշակերտների ներգրավվածությունը, մոտիվացիան ուսուցման նկատմամբ։ Կազմակերպվում են տարատեսական ուսումնական այցեր և էքսկուրսիաներ, որոնց նպատակը ոչ միայն ընդհանուր ճանաչողության, այլ նաև թիմային աշխատանքի հմտությունների զարգացումն է։
Տարվա ընթացքում աշակերտները մասնակցում են մի շարք միջոցառումների և փառատոնների՝ միտված երեխայի ընդհանուր ճանաչողության և աշխարհընկալման զարգացմանը։ Առավել սպասված միջոցառումներից են Գիտության ամենամյա փառատոնը և «Միջմշակութային կամուրջ» խորագիրը կրող փառատոնը, որոնց ակտիվ մասնակցում են նաև կրթահամալիրի ծնողները։ 2019-2020 ուսումնական տարվանից կրթահամալիրում կմեկնարկի Արվեստի ամենամյա փառատոնը։
Այս օղակում նույնպես ներդրված է STEAM կրթական ծրագիրը, որի բաղկացուցիչ մասերն են կազմում․
Գիտություն
Տեխնոլոգիա
Ինժեներիա
Արվեստ
Մաթեմատիկա
Մաթեմատիկա և Գիտություն առարկաները մինչև 6-րդ դասարաններում 2019-2020 ուսումնական տարվանից դասավանդվում է Սինգապուրյան մեթոդաբանությամբ և ձեռնարկներով (այս նպատակով հատկացված են հավելյալ ժամեր), որն արդեն իսկ ունի ապացուցված արդյունավետություն։ STEAM կրթական ծրագրի զարգացումն ապահովելու համար ստեղծվել է նաև STEAM lab և ART lab․ այս լսարաններում երեխաները կկարողանան խաղերի, խաղալիքների, ինչպես նաև արվեստի միջոցով ամրապնդել հատկապես գիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի և ինժեներիայի դասընթացների սահմաններում ստացած գիտելիքները, ամրապնդել հմտությունները։ Այս դասարաններում աշակերտներն օգտվում են նաև ռոբոտաշինության, ինչպես նաև ինֆորմատիկայի լաբորատորիաներից, մեծ թվով դասեր, այդ թվում միջառարկայական, իրականացվում են հատուկ ձևավորված այս լսարաններում։
Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։