Ֆինանսական գրագիտության ծրագիր
Իդրամ ընկերությունն ակտիվորեն իրականացնում է ֆինանսական գրագիտության ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի բնակչության, հատկապես դպրոցականների, ֆինանսական գիտելիքները։ Վերջերս Իդրամը սեմինարներ է անցկացրել Օհանյան կրթահամալիրում…
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում
«Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate-IB) «Դիպլոմա» ծրագիր (Diploma Programme-DP): Այսպիսով, «Օհանյանը» կրթահամալիրը Հայաստանում եզակի միջազգային դպրոցներից է, որն առաջարկում է IB կրթական ծրագրերի շարունակական շղթան՝ արդեն իսկ լիազորված լինելով նաև նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (PYP)։ […]
Դպրոցի 100-րդ օրվա զվարճալի կերպարանափոխությունը
Ավանդույթի համաձայն մեր առաջին դասարանցիները նշեցին ուսումնառության 100-րդ օրը յուրօրինակ և զվարճալի կերպով՝ կերպարանափոխվելով 100-ամյա պապիկների և տատիկների։«100-ամյա» մեր փոքրիկները ողջ օրը մասնակցեցին դասերին ու խաղերին իրենց նոր կերպարներով՝ ոչ միայն խորացնելով իրենց գիտելիքները, այլև ստեղծելով անմոռանալի հիշողություններ, որոնք կմնան երկար տարիներ։
«Օհանյան» կրթահամալիրն անդամակցել է Գլոբալ դպրոցների ծրագրին
«Օհանյան» կրթահամալիրն անդամակցել է Գլոբալ դպրոցների ծրագրին՝ խթանելու կայուն զարգացման կրթությունը «Օհանյան» կրթահամալիրն էական քայլ է կատարել կայուն զարգացման կրթությունը ծրագրի մեջ ինտեգրելու ուղղությամբ՝ անդամակցելով Գլոբալ դպրոցների ծրագրին (GSP), որը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի (SDSN) առաջատար տարրական և միջնակարգ կրթության նախաձեռնությունն է։ Այս համագործակցությունը վկայում է «Օհանյան» կրթահամալիրի նվիրվածությունը համաշխարհային քաղաքացիության ձևավորմանը և աշակերտներին […]
Անգլերենն անհատականացված ծրագրով․ փորձարկում
Ամառային դպրոցի մեր սաներն անգլերեն սովորում են այնպիսի ծրագրով, որով սաներից յուրաքանչյուրը սովորում է անհատականացված ծրագրով։ Ողջ ամառ երեխաները հատուկ հավելվածի միջոցով կստանան հանձնարարություններ՝ բարելավելով գիտելիքները։ Նշենք, որ համակարգը փորձարկվում է՝ կրթահամալիրի կրթական ծրագրերում տեղայնացնելու նպատակով։
Մեր նոր մասնաշենքն արդեն ամբողջությամբ հիմնանորոգված է
Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական էր «Օհանյան կրթահամալիրի» համար․ վերջապես ավարտեցինք մեր նոր մասնաճյուղի վերանորոգումը՝ օհանյանականների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Այս պատերն իմաստավորված են կրթական բազմաբնույթ ծրագրերով, արտացոլում են երեխայակենտրոն ուսուցման և ուսումնառության մեթոդները, որոնք կիրառում է մեր երեխայասեր ու հմուտ աշխատակազմը՝ իր կայուն արժեհամակարգով և կրթական փիլիսոփայությամբ։ Մենք կրթում ենք ապագա առաջնորդների, ովքեր իրենց սերնդակիցների հետ […]
Հաղթանակած օհանյանականները
Կրթահամալիրի տարրական օղակի մեր փոքրիկ ուշիմները, մասնակցելով «Մաթեմատիկա առանց սահմանների» միջազգային մրցաշարին՝ արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվոգրերի և անցել հաջորդ փուլ: Շնորհավորում ենք, սիրելի՛ վարժարանականներ:
Մադամ Տյուսոյի թանգարանն Օհանյանում
Օհանյան կրթահամալիրի բակում բացվել էր Մադամ Տյուսոյի թանգարանը Մեր կենդանի մոմե արձանները կրթահամալիրի սաներին ու ուսուցիչներին պատմում էին իրենց կենսագրության, անցած ճանապարհի մասին։ Մինչ այս նորարար մտքին հանգելը՝ վարժարանականները հետազոտել են հայտնի մարդկանց կենսագրությունը, ընդլայնել են ճանաչողությունն ու սովորել են աշխատել նպատակային:
Հանրապետական օլիմպիադայիում առաջին տեղը
Մենք ուրախ ենք, որ շատ են մեր աշակերտների հաջողությունների մասին տեղեկացնելու առիթները : 11-րդ դասարանի աշակերտուհի Գյուլնարան 2023-2024 ուստարվա «Հայոց լեզու» առարկայի հանրապետական օլիմպիադայիում, ցուցաբերելով փայլուն արդյունքներ, գրավել է առաջին տեղը և ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել 1-ին կարգի դիպլոմով: Հպարտանում ենք և շնորհավորում՝ մաղթելով նորանոր հաջողություններ: