Նորություններ

431101586 914293320697218 1302685703232188245 n
Ուսումնառության 100-րդ օրը

Ինչպես գիտեք «Օհանյան» կրթահամալիրում 1-ին դասարանցիները ուսումնառության 100-րդ օրը նշում են զվարճալի կերպարանափոխություններով ու խաղերով: Այս տարին ևս բացառություն չէր։ Մեր «100 -ամյա» սաները ծերունիների կերպարում լինում են ողջ օրվա ընթացքում, դասերի ժամանակ նույնպես։ Երբ արվեստի ուսուցչուհին հետաքրքրվել է, թե Աշոտն ինչու չի նկարում, վերջինս արդարացել է, թե «Մեծացել եմ, ձեռքս դողում է, մատիտ չեմ […]

429553570 907633518029865 7169191633570118908 n
Այց Էկոկենտրոն․մասնագիտական կողմնորոշում

Մեր սաները հյուրընկալվեցին ԳԱԱ Էկոկենտրոնում: Սաները հանդիպեցին կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկեցին տարատեսակ թեմաներ՝ շեշտադրելով մասնվորապես Երևան քաղաքի աղտոտվածության թեման: Սաների նախնական պատկերացումները թեմայի շուրջ զարգացան նաև Էկոկենտրոնի հետազոտական ուղղություններով՝ շրջակա միջավայր և երկրաքիմիա, ռադիոէկոլոգիա, ԱՏՀ և հեռազնում, սննդային շղթաների ռիսկի գնահատում, տեղեկատվություն և այլն: Քննարկեցինք ստորաբաժանումների ղեկավարների հետ իրենց […]

424931914 905558814904002 7580748239969673690 n e1715879742447
Մենք ենք գրքի հերոսը

Երեխաների մեջ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար կարևոր են եղանակները: Մանկավարժների նախաձեռնությամբ կրթահամալիրի սաները կերպարանափոխվել էին ու դարձել գրքի իրական, տպավորիչ հերոսներ: Միմյանց հարցեր էին ուղղում, քննարկում կարդացած գրքերը: Օրն ակամայից վերածվեց իսկական գրքատոնի: Հատկապես կարևոր է նշել, որ այսօր մեր հանճարի՝ Հովհաննես Թումանյանի տարեդարձն է, որի շնորհիվ էլ դարեր ի վեր կարողանում ենք մեր […]

428633840 905262098267007 1304931656991326780 n
Մասնագիտական կողմնորոշման այց

Այցելեցինք «Կոկա-Կոլա» ընկերության գործարան: Այցի​ ընթացքում ծանոթացանք ըմպելիքի ընդհանուր պատմությանը, Հայաստանում պաշտոնական շշալցնող գործարանի արտադրության կազմակերպմանը, արտադրական բաժիններին և հնարավորություն ստացանք դրսից հետևելու շշալցման, փաթեթավորման գործընթացին։

426595216 902067815253102 7163160955680228166 n
Կարմիր գլխարկի վարքը․ դատախաղ

Կարդացել և քննարկել ենք «Կարմիր գլխարկը» հեքիաթը, վերլուծել գայլի և Կարմիր գլխարկի վարքը, ապա կազմակերպել դատավարություն` որոշելու, թե նրանցից ով է մեղավոր և ով անմեղ:

424764265 891257293000821 8642774691098419410 n
Առողջ սննդի ալիք

Ամփոփելով ՄԲ-ի «Ով ենք մենք» վերառարկայական թեման, որի շրջանակներում ուսումնասիրել ենք առողջ ապրելակերպի տարրերը, այդ թվում առողջ սնունդը՝ մեր 3-րդցիները պատրաստել են շատ համեղ և անչափ օգտակար ուտեստներ։ Պատրաստման ընթացքի և օգտակարության մասին նրանք պատմում են տեսանյութերում, որոնք ամփոփել ենք այս ալիքում։ Խոստանում ենք պարբերաբար տեղադրել նոր տեսանյութեր։ Մինչ այդ, վայելեք հոլովակները՝ այս հղումով․ https://shorturl.at/hlyEJ

timthumb
Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի և նախակրթարանի հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին

«Միջազգային բակալավրիատի» (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School) ծրագրով կրթության կազմակերպման հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանին: Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված ապագա առաջնորդների ձևավորմանը։ Մեթոդաբանության առանցքում ընկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի […]

359905055 539106295007521 6197636064768230098 n 2048x1366 1
«Օհանյան» կրթահամալիրը հավաստագրվել է որպես համաշխարհային դպրոց

«Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց (IB World School) և նախակրթարան Երևանի առաջատար կրթական հաստատություններից ևս մեկը` «Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»-ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)՝ դառնալով նախադպրոցական և տարրական կրթական ծրագրեր (Primary Years Programme-PYP) իրականացնելու […]

25
Մասնակցություն “Wonderful Women” բրանչին

Նյուտոնիկ նախակրթարանը Օհանյան կրթահամալիրի գլխավորությամբ մասնակցեց հունիսի 20-ին Foodpark by Downtown-ում տեղի ունեցած “Wonderful Women” բրանչին: Բրանչի ընթացքում կրթահամալիրի կողմից որպես խոսնակ հանդես եկավ մեր շատ սիրելի տիկին Միսկարյանը. վերջինս մասնակիցներին ներկայացրեց կրթահամալիրի և նախակրթարանի բազմաբովանդակ գործունեությունը։