Պատմություն
«Օհանյան» կրթահամալիրը հիմնադրվել է Սուրեն և Սուսաննա Օհանյանների կողմից 1997 թվականին։ Հիմնադիրների խորհրդի նախագահն է Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Կրթահամալիրը ավելի քան 20 տարի ղեկավարել է Սուսաննա Օհանյանը։ «Օհանյան» կրթահամալիրն իր գոյության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: 2019 թվականից Սուսաննա Օհանյանը հանդիսանում է կրթահամալիրի Գլխավոր տնօրենը, իսկ ընթացիկ կառավարումը հիմնադիրների խորհուրդը վստահել է Սոնա Միսկարյանին (Տնօրեն), ով շուրջ 10 տարի կրթահամալիրում հանդես է եկել նորարարական նախաձեռնություններով և մեծապես նպաստել է կրթահամալիրի զարգացմանը։
Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրի առաքելությունն է կրթել և դաստիարակել բարոյական բարձր արժեքային համակարգով կերտված սոցիալապես պատասխանատու անհատների: Կրթահամալիրի տնօրենության նախաձեռնություններից առաջինը, սկսած հիմնադրման՝ 1997 թվականից, եղել է Շախմատ առարկայի դասավանդումը: Այդ դասընթացի նպատակն էր ոչ միայն զարգացնել սովորողների մտածելու և տրամաբանելու կարողությունները, այլ նաև պատրաստել պայքարելու, մրցելու, համառելու, հաղթելու և պարտվելու պատրաստ անհատներ: Ավելի ուշ կրթահամալիրում ուսուցանվեց ազգային պարը՝ աշակերտի ինքնահաստատման, բարդույթներից ձերբազատվելու, հասարակական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու նպատակով: Վերջին տարիների ընթացքում կրթահամալիրում ներդրվել է նաև գիտություն, ռոբոտաշինություն, ինժեներիա դասընթացները՝ սկսած տարրական դասարաններից: Կրթահամալիրում անցկացվում են գիտության ամենամյա ամփոփիչ փառատոններ: Սովորողները ցուցադրում են իրենց գիտական փորձերը: Փառատոններին մասնակցում են ոչ միայն սովորողներն ու իրենց ղեկավարները, այլ նաև ծնողական համայնքն ու խնդրով հետաքրքրված տարբեր մասնագետներ, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այսպիսով՝ կրթահամալիրի նպատակն է ոչ միայն աշակերտին պատրաստել հետագա` բուհական կրթության համար, ինչը խիստ կսահմանափակեր կրթության էությունը, այլև կրթել այնպիսի անհատներ, որոնք, անկախ մասնագիտության ընտրությունից, կարողանան աշխատել ստեղծագործաբար, ունենան վերլուծելու հմտություններ և քննադատական մտածողություն, լինեն նախաձեռնող և կողմնորոշվող ցանկացած իրադրության մեջ:
Առաքելություն
Մեր առաքելությունն է ապահովել անվտանգ միջավայր, որտեղ բոլորը գնահատված և հարգված են։ Մենք ձգտում ենք զարգացնել անհատներ, ովքեր կդառնան ակտիվ սովորողներ ողջ կյանքի ընթացքում, կլինեն պատասխանատու և նորարար քաղաքացիներ՝ պատրաստ դիմակայելու ապագայի մարտահրավերներին: Ընտանիքների և համայնքի հետ համագործակցելով՝ մենք նպատակ ունենք ստեղծել կրթական հնարավորություններ, որոնք հնարավորություն կստեղծեն զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական աշխարհում հաջողելու համար։
Մենք հանձնառու ենք խթանել հարգանքի մշակույթը՝ աշակերտներին խրախուսելով գնահատել տարբերվող տեսակետները և համագործակցել՝ ավելի ներդաշնակ աշխարհ ստեղծելու համար։ Մեր կրթական ծրագրերը մտավոր մարտահրավեր են նետում՝ խթանելով քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները․ այս կարողությունները կարևորում ենք համաշխարհային բարդ խնդիրներն ըմբռնելու, ապագայում դիմակայելու և լուծելու համար։