Tag Archives: DP

449128792 995981385861744 4857486488757249953 n 1
Անգլերենն անհատականացված ծրագրով․ փորձարկում

Ամառային դպրոցի մեր սաներն անգլերեն սովորում են այնպիսի ծրագրով, որով սաներից յուրաքանչյուրը սովորում է անհատականացված ծրագրով։ Ողջ ամառ երեխաները հատուկ հավելվածի միջոցով կստանան հանձնարարություններ՝ բարելավելով գիտելիքները։ Նշենք, որ համակարգը փորձարկվում է՝ կրթահամալիրի կրթական ծրագրերում տեղայնացնելու նպատակով։

458419957 1048380017288547 669774165369068918 n
Մեր նոր մասնաշենքն արդեն ամբողջությամբ հիմնանորոգված է

Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական էր «Օհանյան կրթահամալիրի» համար․ վերջապես ավարտեցինք մեր նոր մասնաճյուղի վերանորոգումը՝ օհանյանականների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Այս պատերն իմաստավորված են կրթական բազմաբնույթ ծրագրերով, արտացոլում են երեխայակենտրոն ուսուցման և ուսումնառության մեթոդները, որոնք կիրառում է մեր երեխայասեր ու հմուտ աշխատակազմը՝ իր կայուն արժեհամակարգով և կրթական փիլիսոփայությամբ։ Մենք կրթում ենք ապագա առաջնորդների, ովքեր իրենց սերնդակիցների հետ […]

437565932 948761317250418 5349230641871963382 n e1715881725281
Հաղթանակած օհանյանականները

Կրթահամալիրի տարրական օղակի մեր փոքրիկ ուշիմները, մասնակցելով «Մաթեմատիկա առանց սահմանների» միջազգային մրցաշարին՝ արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվոգրերի և անցել հաջորդ փուլ: Շնորհավորում ենք, սիրելի՛ վարժարանականներ:

438092564 949918103801406 20961138815680982 n
Մադամ Տյուսոյի թանգարանն Օհանյանում

Օհանյան կրթահամալիրի բակում բացվել էր Մադամ Տյուսոյի թանգարանը Մեր կենդանի մոմե արձանները կրթահամալիրի սաներին ու ուսուցիչներին պատմում էին իրենց կենսագրության, անցած ճանապարհի մասին։ Մինչ այս նորարար մտքին հանգելը՝ վարժարանականները հետազոտել են հայտնի մարդկանց կենսագրությունը, ընդլայնել են ճանաչողությունն ու սովորել են աշխատել նպատակային:

441447786 958589732934243 5366717548645506871 n
Հանրապետական օլիմպիադայիում առաջին տեղը

Մենք ուրախ ենք, որ շատ են մեր աշակերտների հաջողությունների մասին տեղեկացնելու առիթները : 11-րդ դասարանի աշակերտուհի Գյուլնարան 2023-2024 ուստարվա «Հայոց լեզու» առարկայի հանրապետական օլիմպիադայիում, ցուցաբերելով փայլուն արդյունքներ, գրավել է առաջին տեղը և ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել 1-ին կարգի դիպլոմով: Հպարտանում ենք և շնորհավորում՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

430789282 914301257363091 1669446786872063050 n 1
Այց Fimetech IT ընկերություն

Օհանյանցիները այս անգամ հյուրընկալվել են Fimetech IT ընկերությունում, որտեղ ծանոթացան Moxie AI էմոցիոնալ ռոբոտի ստեղծման պատմությանը, ապա երկար ու ջերմ շփվեցին նրա հետ: Նրբանկատ Moxie-ին մեր աշակերտները շատ սիրեցին: Վերջում հարց ու պատասխան ունեցան ռոբոտի ստեղծման աշխատանքներում ներգրավված փորձառու մասնագետների հետ, հետաքրքվեցին ՏՏ ոլորտի նոր և հատկապես արհեստական բանականության զարգացմամբ պայմանավորված միտումներով, մասնագիտական հնարավորություններով և […]

431101586 914293320697218 1302685703232188245 n
Ուսումնառության 100-րդ օրը

Ինչպես գիտեք «Օհանյան» կրթահամալիրում 1-ին դասարանցիները ուսումնառության 100-րդ օրը նշում են զվարճալի կերպարանափոխություններով ու խաղերով: Այս տարին ևս բացառություն չէր։ Մեր «100 -ամյա» սաները ծերունիների կերպարում լինում են ողջ օրվա ընթացքում, դասերի ժամանակ նույնպես։ Երբ արվեստի ուսուցչուհին հետաքրքրվել է, թե Աշոտն ինչու չի նկարում, վերջինս արդարացել է, թե «Մեծացել եմ, ձեռքս դողում է, մատիտ չեմ […]

429553570 907633518029865 7169191633570118908 n
Այց Էկոկենտրոն․մասնագիտական կողմնորոշում

Մեր սաները հյուրընկալվեցին ԳԱԱ Էկոկենտրոնում: Սաները հանդիպեցին կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկեցին տարատեսակ թեմաներ՝ շեշտադրելով մասնվորապես Երևան քաղաքի աղտոտվածության թեման: Սաների նախնական պատկերացումները թեմայի շուրջ զարգացան նաև Էկոկենտրոնի հետազոտական ուղղություններով՝ շրջակա միջավայր և երկրաքիմիա, ռադիոէկոլոգիա, ԱՏՀ և հեռազնում, սննդային շղթաների ռիսկի գնահատում, տեղեկատվություն և այլն: Քննարկեցինք ստորաբաժանումների ղեկավարների հետ իրենց […]

424931914 905558814904002 7580748239969673690 n e1715879742447
Մենք ենք գրքի հերոսը

Երեխաների մեջ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար կարևոր են եղանակները: Մանկավարժների նախաձեռնությամբ կրթահամալիրի սաները կերպարանափոխվել էին ու դարձել գրքի իրական, տպավորիչ հերոսներ: Միմյանց հարցեր էին ուղղում, քննարկում կարդացած գրքերը: Օրն ակամայից վերածվեց իսկական գրքատոնի: Հատկապես կարևոր է նշել, որ այսօր մեր հանճարի՝ Հովհաննես Թումանյանի տարեդարձն է, որի շնորհիվ էլ դարեր ի վեր կարողանում ենք մեր […]

428633840 905262098267007 1304931656991326780 n
Մասնագիտական կողմնորոշման այց

Այցելեցինք «Կոկա-Կոլա» ընկերության գործարան: Այցի​ ընթացքում ծանոթացանք ըմպելիքի ընդհանուր պատմությանը, Հայաստանում պաշտոնական շշալցնող գործարանի արտադրության կազմակերպմանը, արտադրական բաժիններին և հնարավորություն ստացանք դրսից հետևելու շշալցման, փաթեթավորման գործընթացին։