Tag Archives: Միջազգային բակալավրիատ

426595216 902067815253102 7163160955680228166 n
Կարմիր գլխարկի վարքը․ դատախաղ

Կարդացել և քննարկել ենք «Կարմիր գլխարկը» հեքիաթը, վերլուծել գայլի և Կարմիր գլխարկի վարքը, ապա կազմակերպել դատավարություն` որոշելու, թե նրանցից ով է մեղավոր և ով անմեղ:

424764265 891257293000821 8642774691098419410 n
Առողջ սննդի ալիք

Ամփոփելով ՄԲ-ի «Ով ենք մենք» վերառարկայական թեման, որի շրջանակներում ուսումնասիրել ենք առողջ ապրելակերպի տարրերը, այդ թվում առողջ սնունդը՝ մեր 3-րդցիները պատրաստել են շատ համեղ և անչափ օգտակար ուտեստներ։ Պատրաստման ընթացքի և օգտակարության մասին նրանք պատմում են տեսանյութերում, որոնք ամփոփել ենք այս ալիքում։ Խոստանում ենք պարբերաբար տեղադրել նոր տեսանյութեր։ Մինչ այդ, վայելեք հոլովակները՝ այս հղումով․ https://shorturl.at/hlyEJ

timthumb
Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի և նախակրթարանի հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին

«Միջազգային բակալավրիատի» (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School) ծրագրով կրթության կազմակերպման հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանին: Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված ապագա առաջնորդների ձևավորմանը։ Մեթոդաբանության առանցքում ընկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի […]