«Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես հավաստագրված է որպես Միջազգային բակալավրիատի (IB) աշխարհի դպրոց՝ նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (Primary Years Programme, PYP)։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է կրթահամալիրի հաստատակամ նվիրվածության մասին՝ ապահովելու համաշխարհային մակարդակի կրթություն, որը խթանում է հետազոտահեն ուսուցում, միջմշակութային մտածողության և սովորողների համակողմանի զարգացում։
Միջազգային բակալավրիատը ճանաչված է ողջ աշխարհում իր խիստ ակադեմիական չափանիշներով, որոնք շեշտադրում են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անհատական աճը։ PYP ծրագիրը նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց մտավոր, հուզական և սոցիալական կարողությունները՝ ձեւավորելով ողջ կյանքի ընթացքում սովորելու ունակությամբ օժտված, ակտիվ ու կարեկցող անհատներ։
IB PYP-ի անդամակցությունը հաստատում է «Օհանյան» կրթահամալիրի նվիրումը կրթական գերազանցությանը՝ համահունչ IB-ի առաքելությանը՝ նպաստելու ավելի լավ ու խաղաղ աշխարհի ստեղծմանը՝ միջմշակութային հարգանքի և ըմբռնման միջոցով։ Այս հանգրվանը նոր դռներ է բացում՝ ընդլայնելով դպրոցի հնարավորությունները՝
- Մասնակցելու հեղինակավոր միջազգային դպրոցների ցանցի միջոցառումներին, վերապատրաստման ծրագրերին,
- Իրականացնելու ուսուցիչների մասնագիտական զարգացում՝ միջազգային չափանիշներով,
- Հարստացնելու դասավանդման մեթոդներն ու սովորողների ուսումնառության փորձը։
«Օհանյան» կրթահամալիրը, որպես Միջազգային բակալավրիատի անդամ դպրոց, հպարտությամբ է իրականացնում PYP ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել միջազգային մտածողությամբ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը միմյանց և մոլորակի հանդեպ։
Մեր սովորողները՝
- Վերլուծող են․ իրենց ուժեղ և թույլ կողմերի ըմբռնումը նպաստում է անհատական զարգացմանը։
- Հավասարակշռված են․ նվաճում են մտավոր, ֆիզիկական և հուզական բարեկեցության առողջ հավասարակշռություն։
- Համարձակ են․ վստահությամբ են դիմավորում անորոշությունը՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն և ճկունություն։
- Հոգատար են․ առաջնորդվում են կարեկցանքով և հարգանքով։
- Լայնախոհ են․գնահատելով սեփական մշակութային ինքնությունը՝ միաժամանակ հարգում են այլոց արժեքներն ու ավանդույթները՝ զարգացնելով օբյեկտիվ ու հավասարակշռված աշխարհայացք։
- Սկզբունքային են․ գործում են արդարության և պատասխանատվության բարձր զգացումով։
- Հաղորդակցվող են․ զարգացնում են երկլեզու կամ բազմալեզու հաղորդակցության և համագործակցային ունակություններ։
- Մտածող են․ խնդիրները վերլուծում են քննադատական ու ստեղծարար մոտեցումներով։
- Բանիմաց են․ հետևողական են տարբեր ոլորտներում խորքային գիտելիքներ ձեռք բերելու հարցում։
- Հետազոտող են․ ունեն ուսման հանդեպ սեր և մշտական հետաքրքրասիրություն։
Այս բոլոր հմտությունները կրթահամալիրի աշխատակազմը զարգացնում է՝ հետրևողականորեն կիրառելով PYP ծրագրի փիլիսոփայությունը, սզբունքները, բովանդակությունը և խրախուսվող մեթոդները։ Երեխաները սովորում են՝ իրենց շրջապատող իրական խնդիրների ուսումնասիրությամբ, նախագծերով և խնդրահենք ուսուցման և ուսումնառության մետեցումներով։
International Baccalaureate: procedures
Ստորև ներկայացված են տարրական դպրոցի առանցքային քաղաքականությունները։











