Օրերս տեղի ունեցավ միջազգային վերապատրաստում, որին մասնակցեցին կրթահամալիրի դասվարները, մանկավարժները և վարչական կազմը։ Վերապատրաստումը Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի անդամակցության պահանջներից է, որի ընթացքում մանկավարժները հնարավորություն ունեցան խորացնելու արդեն իսկ կուտակած գիտելիքը և բարելավելու պլանավորման կարողությունները։ Նմանատիպ վերապատրաստումները և գիտելիքի շարունակական զարգացումը, միջազգային փորձին ծանոթացումը ծրագրի առանցքային պահանջներից է և Միջազգային բակալավրիատի կողմից զարգացված առանձնահատուկ կրթական ծրագրի արդյունավետ ներդրման նախապայման։
Նշենք, որ դպրոցը Միջազգային բակալավրիատի աշխարհի դպրոցների ցանցի անդամակցության գործընթացում է։ Միջազգային բակալավրիատի դպրոցներն ունեն կրթության փիլիսոփայության համանման մոտեցումներ, ինչպես նաև ունեն բարձրորակ միջազգային կրթություն ապահովելու ձգտում, ինչն «Օհանյան» կրթահամալիրը համարում է առաջնային իր աշակերտների համար։
*Միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ կրտսեր դպրոցի ծրագիր (PYP), միջին դպրոցի ծրագիր (MYP), դիպլոմային ծրագիր (DP) կամ կարիերայի ծրագիր (CP)։ Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չի տալիս, որ թույլտվություն կտրվի: IB-ի և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org
