Դպրոցի մասին

Բարի գալուստ Օհանյան կրթահամալիր։ Հիմնադրվելով 1997 թվականաին և ունենալով ավելի քան 25 տարվա պատմութուն՝ մեր գլխավոր առաքելությունը մնացել է անփոփոխ՝ կրթել և դաստիարակել բարոյական բարձր արժեքային համակարգով կերտված սոցիալապես պատասխանատու անհատների: Կրթահամալիրի հիմնադրումից ի վեր մենք ձեռնամուխ ենք եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրների լուծմանը։ Մեր նպատակն է ստեղծել կրթական նոր մշակույթ, աշակերտների մեջ սերմանել սեր գիտելիքի, ուսուցման և սովորելու նկատմամբ, զարգացնել աշակերտների ստեղծարար միտքն ու ունակությունները, հետաքրքրասիրությունն ու հետազոտական կարողությունները։ Մենք կարևորում է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև աշակերտների փափուկ հմտությունների զարգացումը, այդ թվում՝ հաղորդակցության, թիմային աշխատանքի, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ժամանակի կառավարման, քննադատական մտածողության, ինքնակառավարման և այլ հմտություններ։

«Օհանյան» կրթահամալիրն իր սաների համար ապահովում է դրական մթնոլորտ, հարմարավետ և մոտիվացնող միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է մեծ ընտանիքի լիիրավ անդամ։

Գլխավոր Տնօրեն՝

Սուսաննա Օհանյան