Տարրական դպրոց

Տարրական դպրոց (I-IV դասարաններ)

Տարրական դպրոցի հիմնական նպատակն է զարգացնել աշակերտների մտավոր, հոգևոր և ֆիզիկական ունակությունները, ինչպես նաև նրանց լեզվամտածողությունը, գրագիտությունը, հնարամտությունը, տրամաբանությունն ու ստեղծարար մտածողությունը։ Այս տարիքում երեխաների մոտ զարգանում են աշխատանքային հմտությունները։ Մեր հմուտ ուսուցիչների աջակցությամբ իրականացվում է սահուն անցում նախակրթարանից դեպի տարրական, այնուհետև միջին դպրոց։

Կրթահամալիրի կողմից որդեգրված ուսուցման մեթոդաբանությունը նպաստում է աշակերտի անհատական զարգացմանը, գեղագիտական ճաշակի և ստեղծարար մտածողության զարգացմանը։ Գիտություն առարկայի շրջանակում (հեղինակային ծրագիր) հատուկ ուշադրություն է դարձվում աշակերտի հնարամտության զարգացմանն ու հետաքրքրասիրության խթանմանը։

Այս օղակում իրականացվում է առարկայական ուսուցման ծրագիր։ Շախմատը որպես պարտադիր առարկա տարրական դպրոցում ներմուծվել է 12 տարի առաջ։ Վերջինս շատ կարևոր է երեխայի տրամաբանության և երկար ժամանակ կենտրոնացած լինելու կարողության համար։

Տարրական դպրոցում ներդրված է STEAM կրթական ծրագիրը, որի բաղադրիչ մասերն են կազմում․

Գիտություն
Տեխնոլոգիա
Ինժեներիա
Արվեստ
Մաթեմատիկա

2019-2020 ուսումնական տարվանից սկսած Մաթեմատիկա և Գիտություն առարկաները տարրական դպրոցում դասավանդվում է Սինգապուրյան մեթոդաբանությամբ և ձեռնարկներով (այս նպատակով հատկացված են հավելյալ ժամեր), որն արդեն իսկ ունի ապացուցված արդյունավետություն։ STEAM կրթական ծրագրի զարգացումն ապահովելու  համար ստեղծվել է նաև STEAM lab և ART lab այս լսարաններում երեխաները կկարողանան խաղերի, խաղալիքների, ինչպես նաև արվեստի միջոցով ամրապնդել հատկապես գիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի և ինժեներիայի դասընթացների սահմաններում ստացած գիտելիքները, ամրապնդել հմտությունները։ Այս դասարաններում աշակերտներն օգտվում են նաև ռոբոտաշինության, ինչպես նաև ինֆորմատիկայի լաբորատորիաներից, մեծ թվով դասեր, այդ թվում միջառարկայական, իրականացվում են հատուկ ձևավորված այս լսարաններում։

2021 թվականից սկսած «Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է Միջազգային բակալավրիատի PYP ծրագրի հավակնորդ դպրոց։ Դպրոցը Միջազգային բակալավրիատի աշխարհի դպրոցների ցանցի անդամակցության գործընթացում է։ Միջազգային բակալավրիատի դպրոցներն ունեն կրթության փիլիսոփայության համանման մոտեցումներ, ինչպես նաև ունեն բարձրորակ միջազգային կրթություն ապահովելու ձգտում, ինչն «Օհանյան» կրթահամալիրը համարում է առաջնային իր աշակերտների համար։

*Միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ կրտսեր դպրոցի ծրագիր (PYP), միջին դպրոցի ծրագիր (MYP), դիպլոմային ծրագիր (DP) կամ կարիերայի ծրագիր (CP)։ Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չի տալիս, որ թույլտվություն կտրվի: IB-ի և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org

Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Ընդունելության մասին մանրամասներ կգտնեք ԱՅՍՏԵՂ։