Ընդունելություն

Կրթահամալիրում ընդունելությունն իրականացվում է հետևյալ փուլերով

Փուլ 1․ Դիմում-հայտի լրացում․
Ընդունելության նպատակով ծնողը/խնամակալը լրացնում է դիմում-հայտ, որի ձևաչափը տրամադրվում է կրթահամալիրի կողմից (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։

Փուլ 2․ Գիտելիքների և կարողությունների ստուգում․
Դիմում-հայտի լրացմանը հաջորդում է գնահատման փուլը։ Վերջինս հաղթահարելու դեպքում միայն երեխան կարող է ընդունվել դպրոց․

  • 1-ին դասարանի դեպքում խաղերի միջոցով երեխայի հետ իրականացվում է բանավոր հարցազրույց, դպրոցին հոգեբանական պատրաստվածության վերաբերյալ թեստավորում է անցկացվում։
  • 2-12-րդ դասարանի թափուր տեղերի առկայության դեպքում` 4 առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգում է իրականացվում:
  • 7-12-րդ դասարաններում ԱՆՎՃԱՐ կրթության տվյալ տարվա քննական շեմը հայտարարվում է նախապես։


Փուլ 3․ Հարցազրույց ծնողների/խնամակալների հետ
Երեխայի հարցազրույցների/ քննությունների դրական արդյունքների դեպքում ծնողների/ խնամակալների հետ իրականացվում է հարցազրույց։ Հարցազրույցը վարում է Գործադիր տնօրենը՝ հոգեբանի մասնակցությամբ։

Փուլ 4․ Որոշման կայացում ընդունելության վերաբերյալ․
Ընդունելության վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը, որում ներգրավված են դպրոցի տնօրենը, PYP համակարգողը, հոգեբանը և այլ ներկայացուցիչներ, առարկայական մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության։ Հանձնաժողովի կողմից կայացված որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէ։
Որոշումը կարող է լինել՝ ընդունելու, սպասողների ցուցակում ընդգրկելու կամ չընդունելու մասին։

• Ընդունելության վերաբերյալ որոշում․
Եթե դիմորդը բավարարում է սահմանված պահանջները և առկա է համապատասխան թափուր տեղ, ապա դիմորդը ընդունվում է։ Եթե ծնողը սահմանված ժամկետում չի կնքում պայմանագիր, իրականացնում ֆինանսական (անհրաժեշտ է վճարել առաջին ուսումնական տարվա վարձավճարի 10%-ը) և այլ պարտավորությունները, ապա տեղն առաջարկվում է սպասման ցանկում ներառված մեկ այլ դիմորդի։
Ընդունելության ընթացքում առաջնությունը տրվում է կրթահամալիրում սովորող հարազատ քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև Նյուտոնիկ նախակրթարանի սաներին, եթե վերջիններս դիմել են մինչև փետրվարի 15-ը։

• Սպասման ցուցակում ներառելու վերաբերյալ որոշում․
եթե դիմորդը բավարարում է սահմանված պահանջները, սակայն առկա չէ թափուր տեղ, ապա դիմորդը հայտնվում է սպասողների ցուցակում։ Թափուր տեղի առկայության դեպքում այդ մասին տեղեկացվում է ծնողը։
Եթե սպասման ցուցակում գտնվող երեխային տեղ չի առաջարկվում, ապա հաջորդ ուսումնական տարի անհրաժեշտ է նոր դիմում-հայտ ներկայացնել։

• Չընդունելու վերաբերյալ որոշում․
Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի կայացնել որոշում դիմորդին չընդունելու վերաբերյալ, եթե․

  • դպրոցը համապատասխան միջավայր չէ դիմորդի զարգացման համար,
  • դիմորդի ընդհանուր նկարագիրը կամ գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ երեխան դեռևս չի բավարարում ծրագրի պահանջներին,
  • պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել,
  • ծնողի ակնկալիքները դպրոցից և պատկերացումները միջավայրի մասին չեն համապատասխանում առաջարկվող ծառայություններին, մոտեցումներին, միջավայրին։


Փուլ 5․ Փաստաթղթերի ներկայացում
Դրական որոշման դեպքում ծնողը, սահմանված ժամկետում պետք է ներկայացնի․

  1. Դիմում․ լրացվում է ձեռագիր կրթահամալիրում
  2. Առցանց հայտ․ https://ohanyan.org/application/
  3. Ստորագրված պայմանագիրը և Կարգապահական կանոնները
  4. Երեխայի առողջության և պատվաստումների վերաբերյալ տեղեկանք (26 ձև)
  5. Երկու լուսանկար՝ 3×4 չափսի
  6. Երեխայի ծննդյան վկայականի և հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի պատճենները
  7. Ծնող(ներ)ի անձնագր(եր)ի պատճեն(եր)ը
  8. Նախորդ կրթության վերաբերյալ փաստաթղթեր. սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան ընդունվելիս)
  9. Կանխավճարի անդորրագիրը․ առաջին ուսումնական տարվա 10%-ի չափով։ Կանխավճարը փոխանցվում է որպես առաջին ամսվա վարձավճար և երեխայի տեղափոխության դեպքում չի վերադարձվում։


Փուլ 6․ Հրամանագրում
Դիմորդը համարվում է ընդունված և հրամանագրվում է՝ վերոհիշյալ բոլոր փաստաթղթերի ամբողջ փաթեթի ներկայացման դեպքում։ Փաստաթղթերի թերի փաթեթի ներկայացման դեպքում կրթահամալիրն իրավասու է երեխայի փոխարեն ընդգրկել սպասման ցուցակից նոր դիմորդի։