Միջազգային ԴՊՐՈՑ
«Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) աշխարհի դպրոց և ավագ դպրոցում առաջարկում է «Դիպլոմա» ծրագիրը։ IB աշխարհի դպրոցները միավորված են ընդհանուր փիլիսոփայությամբ՝ բարձրորակ, խստապահանջ և միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու հանձնառությամբ։
Այս արժեքներն ամբողջությամբ համահունչ են «Օհանյան» կրթահամալիրի տեսլականին՝ նպաստելով սաների բազմակողմանի զարգացմանը։



































