OHANYAN EDUCATIONAL COMPLEX
Mind · Body · Spirit
← Հիմնական էջ
Միջազգային բակալավրիատ

Ընտրեք IB ուղին

«Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրված են որպես IB World School՝ PYP և DP ծրագրերով։

Մեր հավաստագիրը

IB World School

IB Primary Years ProgrammeIB Diploma Programme

«Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրված են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)։

Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված բանիմաց, վերլուծող, հետազոտող, լայնախոհ, սկզբունքային և հավասարակշռված ապագա առաջնորդների ձևավորմանը։ Մեթոդաբանության առանցքում ընկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը՝ միջառարկայական կապերի ապահովմամբ։

Կրթօջախը ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների և աշխարհի IB դպրոցների ցանցին։

Ինչու IB

Միջազգային բակալավրիատի ծրագրի մասին

01

Ավելի քան 5000 դպրոցներում փորձված ծրագիր

02

Մանկավարժների միջազգային ամենամյա և ընթացիկ վերապատրաստումներ

03

Օտար լեզուների զարգացում մասնագիտական առարկաների դասավանդման միջոցով

04

Գիտելիքի փոխանցում իրական կյանքի օրինակներով, գլոբալ և լոկալ խնդիրներով

05

Քննադատական մտածողության, սոցիալական և փափուկ հմտությունների ձևավորում

06

Համատեղ պլանավորում, միջառարկայական և վերառարկայական կապերի ստեղծում

01
Ծնողի դերը

Ուղեկից ՄԲ ճանապարհին

Որպես IB ծրագրում ներգրավված երեխայի ծնող՝ դրական վերաբերմունքը և ուղղորդումը երեխայի ՄԲ ճանապարհորդության անբաժանելի մասն է։ Կան հստակ տարբերակներ՝ աջակցելու ձեր երեխային։

02
Մանկավարժի դերը

Քաղաքացիներ կերտող մասնագետներ

ՄԲ ծրագրում դասավանդող մանկավարժների խնդիրն է խորը ակադեմիական գիտելիքների զարգացմանը զուգահեռ կերտել քաղաքացիներ, ովքեր հասկանում են աշխարհի մարտահրավերները, պատասխանատու են, նախաձեռնող և ստեղծարար մտածողությամբ։

ԱՆԱՀԻՏ AI
Educational Advisor
Hello, I'm ANAHIT. I can help you explore programs, admissions, and your academic pathway.
ԱՆԱՀԻՏ · AI · Ohanyan