OHANYAN EDUCATIONAL COMPLEX
Mind · Body · Spirit
← Հիմնական էջ
PYP · Ages 3–12

Տարրական տարիների ծրագիր

«Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես հավաստագրված է որպես IB World School՝ Primary Years Programme ծրագրով։

IB World School

Համաշխարհային չափանիշներով կրթություն

«Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես հավաստագրված է որպես Միջազգային բակալավրիատի (IB) աշխարհի դպրոց՝ նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (Primary Years Programme, PYP)։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է կրթահամալիրի հաստատակամ նվիրվածության մասին՝ ապահովելու համաշխարհային մակարդակի կրթություն, որը խթանում է հետազոտահեն ուսուցում, միջմշակութային մտածողության և սովորողների համակողմանի զարգացում։

PYP սովորողներ
PYP սովորողներ
PYP արվեստ
PYP տեխնոլոգիա
Primary Years Programme

Ինչու՞ PYP

Միջազգային բակալավրիատը ճանաչված է ողջ աշխարհում իր խիստ ակադեմիական չափանիշներով, որոնք շեշտադրում են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անհատական աճը։ PYP ծրագիրը նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց մտավոր, հուզական և սոցիալական կարողությունները՝ ձեւավորելով ողջ կյանքի ընթացքում սովորելու ունակությամբ օժտված, ակտիվ ու կարեկցող անհատներ։

IB PYP-ի անդամակցությունը հաստատում է «Օհանյան» կրթահամալիրի նվիրումը կրթական գերազանցությանը՝ համահունչ IB-ի առաքելությանը՝ նպաստելու ավելի լավ ու խաղաղ աշխարհի ստեղծմանը՝ միջմշակութային հարգանքի և ըմբռնման միջոցով։

Անդամակցության առավելությունները

  • Մասնակցելու հեղինակավոր միջազգային դպրոցների ցանցի միջոցառումներին, վերապատրաստման ծրագրերին
  • Իրականացնելու ուսուցիչների մասնագիտական զարգացում՝ միջազգային չափանիշներով
  • Հարստացնելու դասավանդման մեթոդներն ու սովորողների ուսումնառության փորձը

«Օհանյան» կրթահամալիրը, որպես Միջազգային բակալավրիատի անդամ դպրոց, հպարտությամբ է իրականացնում PYP ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել միջազգային մտածողությամբ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը միմյանց և մոլորակի հանդեպ։

IB Learner Profile

Մեր սովորողները

10 հատկանիշ, որոնք ձևավորում են IB-ի սովորողի դիմանկարը։

01
01

Վերլուծող

իրենց ուժեղ և թույլ կողմերի ըմբռնումը նպաստում է անհատական զարգացմանը։

02
02

Հավասարակշռված

նվաճում են մտավոր, ֆիզիկական և հուզական բարեկեցության առողջ հավասարակշռություն։

03
03

Համարձակ

վստահությամբ են դիմավորում անորոշությունը՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն և ճկունություն։

04
04

Հոգատար

առաջնորդվում են կարեկցանքով և հարգանքով։

05
05

Լայնախոհ

գնահատելով սեփական մշակութային ինքնությունը՝ միաժամանակ հարգում են այլոց արժեքներն ու ավանդույթները՝ զարգացնելով օբյեկտիվ ու հավասարակշռված աշխարհայացք։

06
06

Սկզբունքային

գործում են արդարության և պատասխանատվության բարձր զգացումով։

07
07

Հաղորդակցվող

զարգացնում են երկլեզու կամ բազմալեզու հաղորդակցության և համագործակցային ունակություններ։

08
08

Մտածող

խնդիրները վերլուծում են քննադատական ու ստեղծարար մոտեցումներով։

09
09

Բանիմաց

հետևողական են տարբեր ոլորտներում խորքային գիտելիքներ ձեռք բերելու հարցում։

10
10

Հետազոտող

ունեն ուսման հանդեպ սեր և մշտական հետաքրքրասիրություն։

Այս բոլոր հմտությունները կրթահամալիրի աշխատակազմը զարգացնում է՝ հետեւողականորեն կիրառելով PYP ծրագրի փիլիսոփայությունը, սզբունքները, բովանդակությունը և խրախուսվող մեթոդները։ Երեխաները սովորում են՝ իրենց շրջապատող իրական խնդիրների ուսումնասիրությամբ, նախագծերով և խնդրահենք ուսուցման և ուսումնառության մետեցումներով։

Արվեստն իբրև ստեղծարարության դպրոց

Երեխան որպես նկարիչ, դասարանը՝ արվեստանոց։

Արվեստի շաբաթին PYP-ի սովորողները «մտնում են» համաշխարհային գլուխգործոցների մեջ՝ Մագրիտից մինչև Վերմեեր, Մունչից մինչև Կահլո։ Կրկնօրինակումից ծնվում է սեփական ձայնը՝ դիտել, պատկերացնել, ստեղծել։

Աշակերտը՝ Ռենե Մագրիտի «Մարդու որդին» նկարի կերպարում
Magritte«Մարդու որդին»
Աշակերտը՝ Էդվարդ Մունչի «Ճիչը» նկարի կերպարում
Munch«Ճիչը»
Աշակերտուհին՝ Յոհաննես Վերմեերի «Աղջիկը մարգարտյա ականջօղով» կերպարում
Vermeer«Մարգարիտը»
Աշակերտը՝ էքսպրեսիոնիստ կտավի կերպարում
Expression«Գույնի դիմանկար»
Աշակերտը՝ Վան Գոգի «Աստղազարդ գիշեր» կտավի կերպարում
Van Gogh«Աստղազարդ»
Աշակերտն աշխատում է Կուսամայից ներշնչված կտավի վրա
Kusama«Կետեր և սունկեր»
Աշակերտը նկարում է Վան Գոգի դիմանկարը
Atelier«Դիմանկարն աշխատանքում»
Աշակերտուհին՝ Ֆրիդա Կահլոյի կերպարում
Kahlo«Ինքնադիմանկար»
Դպրոցական մշակույթ · Funny Days

Զվարճալի օրեր

Երեխաներն առավել լավ են սովորում այն միջավայրում, որտեղ իրենց ընդունված, հասկացված ու կարևոր են զգում։

Տիկնիկը հյուսված մազերի վրաՎարսերի արվեստ
Աշակերտները՝ վինտաժ կերպարների տարազներովԴիմակահանդես№ 02
Վերամշակումից պատրաստված տարազԷկո նորաձևություն
«Տատիկ-պապիկներ»՝ թեյի ժամինԹեյախմություն
«Տատիկների» օրՏատիկների օր
STEM · Միջառարկայական ուսուցում

Գիտություն, տեխնոլոգիա
և ստեղծագործ մտածողություն

PYP-ում երեխաները չեն սովորում առարկաները մեկուսացված։ Հետազոտական միավորների շրջանակում գիտությունը, ինժեներիան, մաթեմատիկան, արվեստն ու լեզուները միահյուսվում են՝ իրական խնդիրներ լուծելու համար։

Աշակերտը՝ ռոբոտոտեխնիկայի ցուցահանդեսին
01 · Ռոբոտոտեխնիկա

Ծրագրավորում, որը շարժում է աշխարհը

Աշակերտները նախագծում, կառուցում և ծրագրավորում են ռոբոտներ՝ իրական մարտահրավերներ լուծելու համար։

Աշակերտները՝ 3D մոդելավորման դասին
02 · 3D Design

Թվային մոդելավորում

Գաղափարից մինչև եռաչափ մոդել

Աշակերտը՝ 3D տպիչի առջև
03 · 3D Տպագրություն

Գաղափարը՝ ձեռքի մեջ

Աշակերտները՝ համակարգչային դասարանում
04 · Թվային գրագիտություն

Հաղորդակցում տեխնոլոգիայի լեզվով

Աշակերտները՝ դպրոցի գրադարանում
05 · Հետազոտություն

Գիտելիքի աղբյուր

LEGO Mindstorms ռոբոտ
06 · Ինժեներիա

Կառուցիր · Փորձարկիր · Կատարելագործիր

S
Science

Հետազոտում, փորձարկում, վարկածներ։

T
Technology

Թվային գործիքներ՝ իրական խնդիրների համար։

E
Engineering

Նախագծել, կառուցել, կատարելագործել։

M
Mathematics

Օրինաչափություններ, տրամաբանություն, լուծումներ։

PYP ընթացակարգեր

Քաղաքականություններ

Ներբեռնեք PYP ծրագրի պաշտոնական փաստաթղթերը։

ԱՆԱՀԻՏ AI
Educational Advisor
Hello, I'm ANAHIT. I can help you explore programs, admissions, and your academic pathway.
ԱՆԱՀԻՏ · AI · Ohanyan